Armnewstv.am-ը գրում է.
Google ընկերության բրյուսելյան մասնաճյուղում կայացել է միջոցառում` նվիրված խոսքի ազատությանն ու ազատ արտահայտվելու իրավունքին: Այս անգամ քննարկվել են Ռուսաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում խոսքի ազատության խնդիրները:
Թվիթերի օգտատերերին ահաբեկելը, բլոգերներին շանտաժի ենթարկելն ու անկախ լրատվամիջոցներին սպառնալը: Թվայնացված ազատությունը ոտնահարվում է Ռուսաստանում, Թուրքիայում և Ադրբեջանում: Գրաքննության ինդեքսին ծանոթանալու համար էլ այդ երկրների որակավորված լրագրողները հավաքվել են Բրյուսելում` տեսնելու համար, թե ինչ է կատարվում իրենց երկրներում, միաժամանակ օգնության կոչ անելով Եվրամիությանը: Ադրբեջանցի Արզու Գեյբուլլան Ստամբուլում բնակվող բլոգեր է, նա պատմում է իր երկրում տիրող իրավիճակի և լրագրողների դժվարությունների մասին, հիշեցնում լրագրող Խադիջա Իսմայիլովային շանտաժի ենթարկելը:
Յաման Աքդենիզը իրավաբան է, նա հիմնադրել է կիբերիրավունքներին վերաբերող կայք` ցույց տալով, թե ինչ է կատարվում Թուրքիայում:
Քննարկմանը բարձրացվել է նաև Ռուսաստանում բլոգերների ազատության հարցը, ռուս լրագրողները ներկայացրել են իրենց խնդիրները: Ըստ նրանց, Ռուսաստանում լրագրողական դաշտն ավելի է նմանվում ԽՍՀՄ մոդելին:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



