Tert.am-ը գրում է.
Աղանդների դեմ պայքարող Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանի նշանակումից հետո երկու՝ «Խորան» և «Պենտեկոստե» աղանդների լուծարման գործընթաց է սկսվել:
«Քանի որ այդ աղանդներում անչափահաս երեխաներ կան, կազմակերպված ճամբարներում էլ քարոզներ էին անում, իսկ դա օրենքի խախտում է, դրանց հիման վրա արդարադատության նախարարությունն այդ աղանդների լուծարման գործընթաց է սկսել»,-հայտարարեց Սևակ Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ «Վերնատուն» անունը կրող նոր աղանդ կա Հայաստանում, որն իբր քրիստոնեություն է քարոզում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/06/21/Sevak-hovhannisyan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



