«Հունիսի 19-ին տեղի են ունեցել Կիևի հայ համայնքի ղեկավարի ընտրությունները, որոնց արդյունքում համայնքի ներկայացուցիչների ժողովին մասնակցող 400 պատվիրակներից 300-ը քվեարկել են հօգուտ Նորայր Գրիգորյանի, ում Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը մեր թղթակցի հետ զրույցում գնահատել է որպես «հայրենասեր և մեծ հարգանք վայելող գործիչ»:
Հարցին, որ իր հետ կապված բազմաթիվ բողոքներ կան, որոնց մասին հրապարակումներ են լինում նաև հայաստանյան մամուլում, Մանուկյանը պատասխանել է. «Ինձ համար ավելի հեշտ է պայքարել Ուկրաինայում գործող ադրբեջանական լոբբիստների հակահայկական գործունեության դեմ, քան Հայաստանի ադրբեջանական լրտեսական ցանցի: Ադրբեջանցիներին իսկապես մտահոգում է իմ գործունեությունն Ուկրաինայում, և նրանք փորձում են ամեն կերպ վարկաբեկել ինձ, ցավոք, այդ նպատակի համար կարողանալով օգտագործել որոշ մարդկանց, ովքեր Ուկրաինայում ներկայանում են՝ որպես հայեր: Սակայն մեզ հաջողվել է պարզել, որ նրանք կեղծելով իրենց ազգանունները և ներկայանալով որպես հայ՝ կապվում են հայաստանյան լրատվամիջոցների հետ և փորձում են լարված մթնոլորտ ստեղծել դեսպանի և համայնքի միջև, որը նրանց, բնականաբար, չի հաջողվում»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։