Ուզում եմ հարց ուղղել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանմանը. գլուխ եք գովվում, որ հայտնաբերվել և ապամոնտաժվել է մոտ 1000 քմ մակերեսով ապօրինի կառուցվող խոշորածավալ շինություն, այդ շինությունը հողի տակից ծիլ տվե՞ց ու մեկ օրում դարձավ խոշորածավալ, թե Էրեբունու շրջանի վարչական շրջանի ղեկավարները մի քանի ամսով արձակուրդ էին գնացել, և երբ հետ եկան տեսան, որ Բարի Սամարացի ընկերությանը պատկանող սեփական հողատարծքի վրա շինություն ա հայտնվել:
Մի քանի ամիս տևած շինարարությունը ինչո՞ւ չկանխեցիք, սպասեցիք, սպասեցիք ու մեկ էլ քնից վեր թռածի պես գնացիք ու սկսեցիք քարուքանդ անել ամիսների ընթացքում արված հսկայական աշխատանքը, ու փաստորեն այնքան մեծ հանցագործություն էիք բացահայտել, որ անգամ գրավոր զգուշացում չէիք ուղղարկել: Ու՞մ եք գոհացնում, ժողովրդի՞ն, դե իհարկե ոչ, քաղաքի կենտրոններում ապօրինաբար կողք-կողքի կպած շենքեր են կառուցում քիչ է մնում երթևեկելի տարածքն էլ զավթեն, դուք լուռ եք, մեկը մյուսի հետևից էլիտար շենքեր են կառուցվում՝ էդպես էլ դատարկ մնալով, մինչդեռ չքավորները նույն այդ շենքերի աղբամանի մոտ են քնում, դուք էլի լուռ եք...Դե, ինչ արած, հիմա կասեք՝ ուժներս ում վրա պատում ա, նրան էլ սաստում ենք: Դեմ չեմ սաստեք, կանխեք, կանխարգելեք,, թույլ մի տվեք, զգուշացրեք, բայց եթե ամիսներ շարունակ աչքներդ փակել եք, ուրեմն դրանից հետո իրավունք չունեիք այդ խոշոր ներդրումը ջրին հավասարեցնել և այն էլ առանց զգուշացնելու: