Գագիկ Բեգլարյանն այսօր հայտարարություն է արել, հիշել է նաեւ ինձ: Ասել է, որ Էդիկ Բաղդասարյանը վերջին մեկ շաբաթը կորած է: Ես կորած չեմ: Մեկ շաբաթով տղայիս բանակ ճանապարհելով էի զբաղված եւ չեմ կարծում, որ դրա մասին նախարարին պետք է տեղյակ պահեի: Ասեմ նաեւ, որ փակ համարների զանգերին չեմ պատասխանում եւ վերջին մեկ շաբաթվա ընթացքում էլ հեռախոսազանգերին համարյա չեմ պատասխանում: Իսկ «Հետքին» հուզող հարցերի մասին էլ նախարարությունում նամակ կա: Մենք գրեթե ամեն օր լինում ենք Հյուսիս-Հարավ ճանապարհի տարբեր հատվածներում, երբեմն նկարահանումներ կատարում, զրուցում տարբեր մարդկանց, այդ թվում՝ աշխատողների հետ, ուսումնասիրում ենք զանազան փաստաթղթեր, Հյուսիս-Հարավի հետ կապված որոշումներ: Փորձում ենք հասկանալ, թե ինչու է ճանապարհի արժեքը արդեն դարձել գրեթե 1,5 մրդ դոլար եւ հազար ու մի բան: Կամ՝ փորձում ենք հասկանալ, թե ինչու են բոլոր աշխատանքների ավարտման բոլոր ժամանակացույցերը գերխախտվում: Այս փուլում կատարում ենք գրեթե այնքան աշխատանք, որքան կատարում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» ՊՈԱԿ-ը: Մի քիչ դժվար աշխատանք է, բայց գլուխ հանում ենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/902030943146239
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել