Հայաստան՝ երկիր, որտեղ ՄԻՇՏ ԷԼ ուժեղի մոտ թույլն է մեղավոր... արդեն որերորդ դեպքն է:
Սոս Ջանիբեկյանը բողոքեց շտապ օգնության ծառայության որակից, աշխատանքից ազատվեց բուժքույրը, բայց ոչ գլխավոր բժիշկը կամ արտահիվանդանոցային բուժօգնության բաժնի պետը:
Արմենիայով վարչապետի անունը սխալ գրեցին, ազատվեցին մոնտաժողն ու լրագրողը, երբ պատասխանատուն ավելի շատ գլխավոր խմբագիրն է և տեքստը եթեր գնալուց առաջ նա պիտի ստուգի:
Այսօր էլ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով աշխատանքից ազատվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչը (ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, թե ում հրամանով), երբ այս մարդը ինքնագլուխ չէր վարձով տվել այդ տարածքը և կարելի է ասել ընդհանարպես ոչ մի բանի հետ կապ չուներ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.hakobyan.313/posts/795378210506417
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել