Զգույշ Մնացեք Գայլերից, որ Ձեզ են Մոտենում Գառան Մորթիներով
Եթե մեկը ձեզ ապաշխարհումից (զղջում) ու Սիրուց բացի մի այլ տեսակի Քրիստոնեություն կ՛քարոզի, շատ-շատ զգույշ եղեք: Չլինի թէ քար վերցնեք հացի փոխարեն:
-------------------------------
Սիրելի Քրիստոնեա ընկերներ, ես խորապես մտահոգված եմ թէ այսօր աշխարհում ինչ տեսակի Քրիստոնեություն է քարոզվում ձեզ ու մեր երեխաներին: Մեկն ազգայնամոլություն է քարոզում, մյուսը հեթանոսության մի նոր տեսակ, էն մյուսն Աստավածաշնչի թարգմանությունն է աղավաղում՝ հոմոսեքսուալիզմն ու այլասերվածությունը ներկայացնելով սիրո տեսակ, մինչդեռ Աստվածաշնչում Օրենքի մեջ հստակ գրված է որ դա գարշելի սրբապղծություն է (Ղևտացիներ, գլուխներ 18 և 20): Ես միշտ մտածում էի, որ երբ Քրիստոսն ասում էր թէ զգույշ մնացեք գայլերից որ ձեզ մոտ են գալիս գառան մորթիներով (Մաթևոս 7:15), տեսնես դրանք ինչ կերպ են լինելու ու ինչ են բերելու գառան մորթիներով: Պարզվում է մեկ բան՝ մոլորություն: Բայց մոլորություն ինչի՞ց:
ՔՐԻՍՏՈՆՅԱՆ պետք է իմանա թէ ինչու է Քրիստոնյա
Սիրելի ընկերներ, որպեսզի ձեզ չխաբեն, դուք պիտի իմանաք թէ ինչու էք Քրիստոնյա և ինչ էք սպասում այս հավատքից: Որպեսզի սա իմանաք, պեք է ժամանակ ու հետաքրքրություն դնեք այս գործի մեջ: Վերցնեք, կարդաք ու սովորեք: Հիսուս Քրիստոսը եկավ այս աշխարհ ու մարդկանց ասեց էս կյանքն ուշադիր ապրեք, չար բան մի արեք: Զղջացեք ձեր չար մտքերի ու չար գործերի համար, որովհետև Աստված ձեզ մշտական կյանք է տալիս և դա լինելու է ոչ թէ այս աշխարհի վրա, այլ մի այլ հարթության վրա, որը կոչվում է Երկնքի Արքայություն: Ու դուք միայն կարող էք այդ մշտական լուսավոր կյանքի մեջ մտնեք եթե հավատաք այդ խոսքերին ու զղջաք, ափսոսաք ու փոշմանեք ձեր վատ գործերի ու մտքեր համար: Ով որ ուզում է այդ արքայությունը նրան կտամ, ասում է Տէրը, իսկ ով չի ուզում այդ կյանքը, այլ ուզում է պարզապես յոլա գնալ այս կյանքում, ապա դուք գիտեք: Աստված մարդու կյանքում զողով ոչ մի բան չի անում:
ՀԻՄԱ: Այդ մշտական կյանքը (սրանից էն կողմ էլ արժեք չկա, որովհետև ոչ մեկը չի ուզում մեռնել) տրվում է միայն այն մարդկանց, որոնք կարողանում են տեսնել իրենց մեղքերը, զղջալ դրանց համար (Հիսուսն օգտագործում է ապաշխարհել բառը) ու կանչել Հիսուսին ու խնդրել որ փրկի այս մեղքերից, այդ վատ սովորություններից ու չար բաներից որ սպանում են մարդու կյանքը: Մեղքեր ասելով ես ի նկատի չունեմ միայն սպանելն ու գողանալը, այլ շատ ու շատ ավելի վատ բաներ որ քանդում են մարդու կյանքը, ինչպես օրինակ հպարտություն, ատելություն, ուրիշի հաշվին ապրելու սովորություն, իրավազրկում, փառասիրություն, թույլին վերևից նաեյլ ու աղքատին արհամարհել և այլ նման բաներ:
Հիշենք Հիսուսի Քարոզության Հիմնական Նպատակը
ՆԱ քարոզում էր Աստծու Աւետարանը եւ ասում. 15«Ժամանակը հասել է, եւ մօտեցել է Աստծու արքայութիւնը. ապաշխարեցէ՛ք եւ հաւատացէ՛ք Աւետարանին»։ Մարկոս 1:15
Հիսուսը պարսավեց այն քաղաքներին "որոնց մէջ նրա բազում զօրաւոր գործերը տեղի ունեցան, բայց նրանք չապաշխարեցին։" Մաթևոս 11:20
Հիսուսն ասեց "Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղաւորներին՝ ապաշխարութեան:" Ղուկաս 5:32
Հիսուսն ասեց «Կարծո՞ւմ էք, թէ այն գալիլիացիները, որոնք այդպիսի պատահարների ենթարկուեցին, աւելի մեղաւոր էին քան բոլոր գալիլիացիները։ 3Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն, եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք։ 4Կամ նրանք՝ այն տասնութ մարդիկ, որոնց վրայ Սիլովամում աշտարակը փուլ եկաւ եւ սպանեց նրանց, կարծում էք, թէ աւելի մեղապա՞րտ էին, քան Երուսաղէմում բնակուող բոլոր մարդիկ։ 5Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք»։ Ղուկաս 13:2-5
Հիսուսն ասեց "ասում եմ ձեզ, որ այսպէս ուրախութիւն կը լինի երկնքում մի մեղաւորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարութիւն պէտք չէ։" Ղուկաս 15-7
------------------
Հովհաննես Մկրտիչը նույնն էր ասում: «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է»։ Մաթ 3:2
Հովհաննես Մկրտիչը "եկաւ Յորդանանի կողմը ապաշխարութեան մկրտութիւն քարոզելու՝ մեղքերի թողութեան համար," Ղուկ 3:3
Հովհաննես Մկրտիչին ասեց «Այսուհետեւ ապաշխարութեան արժանի պտուղներ տուէ՛ք եւ մի՛ սկսէք ասել, թէ Աբրահամին ունենք իբրեւ հայր. այս ասեմ ձեզ, որ Աստուած կարող է այս քարերից անգամ դուրս բերել Աբրահամի որդիներ։» Ղուկ 3:6 (Պարզ է չէ՞ որ արտահայտություններ ինչպես ասենք "առաջին Քրիստոնյա ազգն էնք, մեր ազգային կրոնն է և այլն ոչ մի օգուտ չունի, եթե ապաշխարհանք չկա:)
--------- Առաքելական նամակները նույն էին ասում զղջալու և մտքի ուղղությունը փոխելու մասին: ----
Հիմա տեսնում է՞ք իսկական Քրիստոնեությունը որն է՝ Ավետարաննեում գրված: Իմացե՛ք, որպեսզի ոչ մեկը ձեզ չխաբի ազգայնամոլական ու նեո-հեթանոսական սիրուն խոսքերով ու չվատնի ձեր կյանքը:
Բայց ինչու՞ ապաշխարհություն չի քարոզվում այսօր աշխարհում: Որովհետև այսօրվա կյանքւոմ մենք դաստիարակում հպարտ ու ինքնավստահ լիդերներ, առաջնորդներ որոնք խոստանում են բարորություն, հարստություն ու բարգավաճում բերել այս կյանքում, այլ ոչ թէ խոնարհ ու համեստ հերոսներ, որոնք անկեղծորեն կարող են սիրել մարդկանց ու ազատ լինել հպարտության գերությունից:
Գառների մորթիներով գայլություն անելը շատ կեղտոտ բան է: Զգույշ եղեք սուտ մարգարեներից: Գիտե՞ք սա ինչի ա նման՞
Երեխաները դրսում խաղում են: Մութն ընկնում է: Պապան ընթրիքը պատրաստել է ու տուն է կանչում: Երեխաների մի մասը լսում են Պապայի ձայնն ու վազում տուն: Մի մասն էլ երբ լսում են Պապաի ձայնը գնում են իրենց քույրերի ու եղբայրների հետեվից ու ասում, "էրէխեք պապան կանչում ա, էկեք գնանք տուն, արդեն մուտն ընկնում ա, ու վերցնում էն իրենց քույրերին ու եղբայրներին ու ապահով տուն հասցնում:" Պապան ստեղ շատ ա ուրախանում: Բայց երեխեք կան որ Պապայի Խոսքը չեն լսում, Պապայի մոտ չեն գալիս, ու Պապայի ձայնը չեն ճանաչում: Այս երեխաները չգիտեն ինչ անեն, բայց մութն ընկնում ա: Սրանց մոտենում են չար մարդիկ, սիրուն շորերով, բարի տեսքով ու ձեռքերին կոնֆետներով, ու ասում, «էրէխեք ջան, մեզ ձեր պապան ա ուղարկել, էկեք ձեզ տանենք տուն...» Ու էս խեղճ էրէխեքը, որ ոչ Պապային են տեսել, ոչ ուզել են մոտիկ գալ ու ճանաչել, ոչ էլ ձայնն էն լես, ու ոչ էլ Պապայի նշանները գիտեն, գնում են էս գայլերի հետևից դեպի... վատ տեղ:
Ժողովուրդ ջան, զգուշ մնացեք սուտ քարոզություններից: ԵԹԵ դուք Քրիստոնեա էք, ճանաչեք Պապայի ձայնը: Ժամանակ դրեք, սովորեք: Կարդացեք Ավետարանն ու ձեր լեզուները վարժեցրեք ԱՆԿԵՂԾ աղոթքի, որպեսզի կարողանաք պաշտպանվել սուտ մարգարեներից, որ ձեզ մոտ կգան սուտ ու մոլորեցնող ուսմունքներով, ով էլ լինեն: Մի օր այս կյանքը կվերջանա: Դուք դա գիտեք: Ու կհասնեք սահմանային անցակետին, ու զարմանքով կտեսնեք, որ այն ինչ առջևում է, ձեր սպասվածրը չէ, իսկ այն որ անցյալում էր արդեն, միայն տառապանք էր ու մաքառում:
«իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նրանց. եւ նրանք գալու են իմ յետեւից. եւ ես նրանց կը տամ յաւիտենական կեանք. եւ նրանք չեն կորչի յաւիտեան. եւ ոչ ոք նրանց իմ ձեռքից չի յափշտակի։ Իմ Հայրը, որ նրանց ինձ տուեց, ամենքից մեծ է. եւ իմ Հօր ձեռքից ոչ ոք չի կարող ոչինչ յափշտակել։ Ես եւ իմ Հայրը մի ենք»։ Ավետարան ըստ Հովհաննեսի Գլ. 10, համարներ 27-30