Մի հետաքրքիր դիտարկում: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի կողմից Զվարթնոցում և Գառնիում խնջույքներ անցկացնելու թույլտվությունը, ինչը մեր մշակութային արժեքները պղծելու փորձ էր, վրդովեցրել է շատերին: Տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ (թե իշխանական, թե ընդդիմադիր), քաղաքացիական ակտիվիստներ, ֆեյսբուքյան օգտատերեր տարբեր ամբիոններից, ինչպես նաև սոցցանցերում արտահայտել են իրենց զայրույթն ու վրդովմունքը այս սրբապղծության վերաբերյալ, սակայն դրանց թվում ես չտեսա ՀԱԿ-ի որևէ ներկայացուցչի, ինչպես նաև «Լևոնի վկաների» ֆեյսբուքյան էջերում այս թեման իսպառ բացակայում է: Այսինքն, ազգային արժեքների պղծումը «ԼՏՊ-ի վկաներին» բնավ չի մտահոգում, նույնիսկ միգուցե ձեռնտու է, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է ԼՏՊ-ի, հետևաբար և նրա կողմից զոմբիացված հետևորդների՝ հակահայկական և ապազգային բնույթը: Իսրայելի դրոշը ծածանելով հանրահավաքներ անցկացնողներից ես, իհարկե, այլ բան չէի էլ ակնկալում:



