Tert.am-ը գրում է.

Ապացույցների հետազոտման փուլում դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավարության ընթացքում տուժողի շահերի պաշտպան Ռուբեն Բալոյանը հայտարարեց, թե «Նիվա» մակնիշի մեքենայի հայելին ինքն է հայտնաբերել դեպքի վայրից՝ դեկտեմբերի 5-ին՝ երրորդ զննության ընթացքում:

Ամբաստանյալի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, թե «Նիվա» մակնիշի մեքենան ունի կողային երկու հայելի, ոչ թե մեկ: «Իսկ նոյեմբերի 27-ին դեպքի վայրի փորձաքննության ընթացքում հայտնաբերվել է մեկ հայելի: Դրա համար էի ես ասում, որ այս հանգամանքին պետք է ուշադրություն դարձնել»,-հայտարարեց Նիկոլայ Բաղդասարյանը՝ շարունակելով, թե պարոն Բալոյանը փորձում է «ֆոկուսնիկություն» անել:

Նա նաև նշեց, որ հայտարարվել է, որ «Նիվա» մակնիշի մեքենայի փոխանցման տուփը գտնվել է հետընթաց դիրքի վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել