Եվրոպացիները  ականջակալները վայր էին  նետում` հոգնելով ադրբեջանցիների նույնաբովանդակ  ելույթներից. Կ.ՆահապետյանPanorama.am-ը գրում է.

Մեր մասնակցությունն այդ սեմինարին շատ կարևոր էր: Եթե մասնակցության որոշում չկայացվեր, ապա կստեղծվեր վակուում այդ սեմինարին և ադրբեջանցիները, օգտվելով առիթից, թյուր պատկերացումներ կստեղծեին տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ` խեղաթյուրելով իրականությունն ու փաստերը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով Բաքվում կայացած Rose- Roth սեմինարի մասնրամասները` նշեց ՆԱՏՕ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը:

Նա նկատեց, որ մի քանի հստակ դիտարկում կարելի է անել այսօր, սեմինարից վերադառնալուց հետո` Ադրբեջանն իրեն ներկայացնում է իբրև զոհ, իսկ Հայաստանին` ագրեսոր և բոլոր հարթակները օգտագործում է հայկական կողմին ևս մեկ անգամ մեղադրելու համար:

«Եթե ընդհանուր մթնոլորտը նկարագրենք, ապա Բաքվում սեմինարը կայացավ ադրբեջանցիների հակահայ քարոզչության ներքո: Մենք ոչ միայն հակազդում էինք, այլև ներկայացնում էինք հայկական կողմի դիրքորոշումները բոլոր հարցերի վերաբերյալ: 

Ադրբեջանական կողմից չկար որևէ պատշաճ արձագանք մեր դիտարկումներին, դրա փոխարեն փորձ էր արվում էլ ավելի լարել իրավիճակը` պետության և առանձին անհատներին ուղղված մեղադրանքների, ոչ կառուցողական մոտեցումների միջոցով»,- նշեց Կ.Նահապետյանը` ցավով հավելելով, որ լրատվամիջոցներից ոչ բոլորն էին, որ այդ օրերին իրականությունն էին հրապարակում, շատ անգամ ներկայացնելով ադրբեջանական ԶԼՄ-ների հերյուրանքները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել