Mother & dauther wedding dress

Ամերիկուհի Ջինա Մաջորսը երկու սքանչելի աղջիկների մայր է: Նրա աղջիկներից մեկը շուտով 18 տարեկան կդառնա: Այդ առիթով Ջինան կազմել է մի ցուցակ, որի մեջ նա իր ողջ հոգին է ներդրել: Այդ ցուցակում նա կյանքի դասեր է տալիս իր աղջկան, որոնք նրան պետք կգան հետագա ողջ կյանքի ընթացքում:

1. Պատրաստ եղիր կյանքում հանդիպել մի շարք նախանձ աղջիկների: Մի իջիր նրանց մակարդակին, շրջանցիր նրանց:

2. Եթե գտել ես իսկական ընկերոջ, փորձիր կողքիդ պահել նրան՝ անկախ նրանից, թե որքան մեծ հեռավորություն է ձեզ բաժանում:

3. Նյութական իրերը քեզ չեն երջանկացնի:

4. Ոչ մեկին մի՛ դատապարտիր, սակայն պատրաստ եղիր շարունակ լսել, թե ինչպես են ուրիշները քեզ դատապարտում: Գլուխդ բարձր պահիր, աղջի՛կս:

5. Փորձիր մոտիկից ճանաչել ու գնահատել տատիկիդ:

6. Ամեն խնդիր աշխարհի վերջը չէ:

7. Ամեն ինչի համար չէ, որ արժե պայքարել:

8. Մի համեմատվիր ուրիշների հետ: Նրանք երբեք այնպիսին չեն լինի, ինչպիսին դու ես:

9. Որքան էլ որ շատ սիրես որևէ մեկին, փորձիր երբեք չկորցնել ինքնասիրությունդ:

10. Խոսիր: Բարձրաձայնիր քեզ մտահոգող խնդիրների մասին:

11. Սովորիր ասել «ոչ»: Մի՛ վախեցիր մարդկանց մերժելուց:

12. Դո՛ւ պետք է գրես քո կյանքի պատմությունը, փորձիր կյանքիդ էջերը լցնել երջանիկ իրադարձություններով:

Baby girl -beautiful picture. must have mother-daughter pic

13. Երբեք մի հետապնդիր տղամարդուն: Ճիշտ կլինի, որ նա ինքը գտնի քեզ:

14. Սովորիր ճիշտ արձագանքել  հաճոյախոսություններին և փորձիր հավատալ դրանց:

15. Միշտ ազնիվ եղիր:

16. Մի վախեցիր մենությունից:

17. Երբեք մի վախեցիր կիսվել քո զգացմունքներով:

18. Բանավիճել կարելի է, սակայն հիշի՛ր բանավեճի կանոնները:

19. Շատ կարդա: Ընթերցանության շնորհիվ դու նորանոր գիտելիքներ ես ձեռք բերում, իսկ գիտելիքն ուժ է:

http://theintelligentnest.files.wordpress.com/2013/08/sf-mother-and-daughter-reading-in-a-field.jpg

20. Եթե գնաս տղայի տուն և նրա տանը  գրքեր չտեսնես, այլևս մի վերադարձիր այդ տուն:

21. Դու ինչ-որ մեկի սեփականությունը չես:

22. Միշտ կարողացիր պաշտպանել ինքդ քեզ:

23. Մի՛ վախեցիր անհաջողության մատնվելուց: Դա քեզ հնարավորություն կտա դաս քաղել քո սխալներից:   
24. Երբեք էլեկտրոնային հաղորդագրության տեսքով մի ուղարկիր այնպիսի բան, որը դու չէիր ցանկանա, որ հայտնվեր թերթի առաջին էջում: Եթե անգամ դու ջնջես այդ հաղորդագրությունը, այն կարող է ջրի երես դուրս գալ և օգտագործվել քո դեմ:

25. Անվերապահորեն օգնիր մարդկանց: Բարի գործերը երջանկություն են բերում:

26. Բարեհամբույր ու շնորհակալ եղիր: Երախտագիտության զգացումը գեղեցկացնում է մարդուն:

http://jvaconsulting.com/wp-content/uploads/Thank-You-In-SandSMALL.jpg

27. Վստահիր ինտուիցիայիդ:

28. Դու գեղեցիկ ես: Ոչ մեկին թույլ մի՛ տուր, որ քեզ ստիպի կասկածել դրանում:

29. Քո արարքներն ավելի շատ բան են ասում քո մասին, քան քո խոսքերը:

30. Մի թաքցրու զգացմունքներդ. դրանք արտահայտելու եղանակներ գտիր:

31. Ամեն ինչի մեջ գեղեցիկը փնտրիր:

32. Արևապաշտպան քսուկ օգտագործիր:

33. Մի կորցրու կապդ այն մարդկանց հետո, ովքեր սիրում են քեզ:

34. Միշտ գլուխդ վեր պահիր: Ինքնավստահությունը գրավիչ է:

35. Արտասվիր, երբ դրա կարիքը կա, և նոր ուժ գտիր քո արցունքների մեջ:

10 Things I Want My Daughter To Know Before She Turns 10

36. Ծիծաղը  հոգու բալասան է:

37. Երաժշտությունը չափազանց բա՞րձր է: Ուրեմն ավելի բարձրացրու ու պարիր:

38. Բառերի միջոցով կարելի է կամուրջներ կառուցել, սակայն բառերը կարող են նաև այրել կամուրջները: Զգույշ եղեք Ձեր խոսքերում:

39. Տունն այն վայրն է, որտեղ քեզ սիրում են, ոչ թե այն վայրը, որտեղ դու բնակվում ես:

40. Առաջինը ներողություն խնդրելը թուլության նշան չէ:

41. Աշխատիր, տքնաջանորեն աշխատիր: Միշտ փորձիր կարողանալ ապահովել ինքդ քո ապրուստը:

42. Ես գիտեմ, որ որոշ պահերի դու ատում ես ինձ, սակայն ես քեզ միշտ սիրում եմ:

http://www.100layercakelet.com/wp-content/uploads/2013/05/mother-daugher-photos-6.jpg

43. Փորձիր կյանքդ այնպես ապրել, որ կյանքումդ գերիշխի սերը:

44. Եթե ինձ ասելիք ունես, ցանկացած պահի կարող ես խոսել ինձ հետ: Ես միշտ քո կողքին կլինեմ:

45. Եվս մի անգամ կրկնում եմ, որ ես միշտ կսիրեմ քեզ:

46. Դու ավելի շատ բանի ես ընդունակ, քան թվում է առաջին հայացքից:

47.  Ապրիր ներկայով, սակայն թույլ մի տուր այնպիսի արարքներ, որոնց համար ապագայում կզղջաս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել