Tert.am-ը գրում է.

Կոտայքի մարզ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է 2013 թվականի հոկտեմբերի 20-ին Եղվարդի ճանապարհին դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործով դատավարությունը:

Դատական նիստին ներկա չեն տուժող կողմը և նրանց իրավահաջորդները: Տուժող կողմի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, թե այսօր ամսի 20-ն է և Էդգար և Էդուարդ Հակոբյանների մահվան 8-րդ ամիսն է լրանում, այդ իսկ պատճառով էլ տուժող կողմը չի ներկայացել դատավարությանը:

Նիստին ներկա չեն նաև ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպանները: Դատարանում շարունակվում է ապացույցների հետազոտումը:

Հրապարակելով ապացույցները՝ դատական նիստը նախագահող Վաղինակ Մկրտչյանը հայտարարեց, թե Հակոբյանի մահը վրա է հասել դիակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ: Մահը վրա հասնելու պահին Հակոբյանը եղել է սթափ:

Տուժողի շահերի պաշտպան Ռուբեն Բալոյանը հայտարարեց, թե «հետազոտված փաստաթղթերից տեսանք, որ մահը վրա է հասել գլխուղեղի կենսական նշանակության ֆունկցիաների խախտումներից»: «Նշված վնասվածքները տեղակայված են երեխաների գոտկատեղից վերև հատվածում, ուստի գազի բալոնի տեղադրված վերևի հատվածից է այն կատարվել»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել