Դուք Ճապոնիայում երբևէ ավելորդ քաշից տառապող մարդու տեսե՞լ եք: Ծագող արևի երկրում նման խնդիր չկա: Այնտես երեխաներին դեռ մանկուց սովորեցնում են առողջ սնվել: Այդ իսկ պտճառով ճապոնացի կանայք երբեք կազմվածքի հետ կապված խնդիրներ չեն ունենում, նրանք ամբողջ կյանքում առողջ են սնվում և և երբեք արագ սնունդ չեն օգտագործում:

Կարելի է առանձնացնել ճապոնացի կանանց հրաշալի կազմվածքի մի քանի գաղտնիք`

1. Սնվում են հանգիստ միջավայրում

Այս երկրի մարդիկ աչքի ընկնում իրենց դանդաղկոտությամբ: Նրանք երբեք չեն շտապում և ամեն ինչ անում են շատ հանգիստ: Նույնն էլ վերաբերվում է ուտելուն, երբ ճապոնացի կինը ուտում է, աշխարհը նրա շուրջ դադարում է գոյություն ունենալ: Նրանք ուտելու գործընթացին վերաբերում են որպես հանգստի և ծեսի: Իսկ մենք գիտենք, որ ինչքան դանդաղ է ուտում մարդը, այնքան ավելի շուտ է նա հագեցվածության զգացում ունենում, հետևաբար քիչ է ուտում:

2. Քիչ չափաբաժին

Ճապոնացի կանայք ուտում են փոքր չափի ափսեներով: Այս հոգեբանական հնարքը վաղուց հայտնի է և կիրառվում է: Ափսեն փոքր է, բայց լիքը, և վերջացնելուց հետո մարդուն թվում է, թե նա շատ կերավ:

3. Գաղտնիքը բրինձի մեջ է

Ճապոնացիները ամեն ինչի տեղ բրինձ են ուտում. կատակ: Առավոտյան նախաճաշին բրինձ, ճաշին` բրինձ, ընթրիքին՝ բրինձ: Նրանք եվրոպացիներից 7 անգամ շատ են բրինձ օգտագործում իրենց սնունդի մեջ: Իսկ բրինձը երբեք չի գիրացնում:

4.  Ավելի շատ բանջարեղեն

Բրնձից բացի, ճապոնացիները նաև շատ են ուտում բանջարեղեն, ավելին` բանջարեղենը պատրաստելիս նրանք գրեթե չեն օգտագործում կարագ, միայն բուսայուղ՝ այն էլ շատ քիչ քանակությամբ:

5. Ոչ մի օր առանց ձուկ

Ճապոնացիները մսի փոխարեն նախապատվությանը տալիս են ձկանը: Եվ քանի որ ձուկը «թեթև» սննդամթերք է, այն օգտակար է ստամոքսի, մարսողական, աղեստամոքսային համակարգերի հետ խնդիրներ ունեցողներին, հետևաբար և ավելորդ քաշի խնդիր ունեցողներին:

6. Մրգային աղանդեր

Սնվելուց հետո քաղցրավենիքի, կարկանդակների ու կոնֆետների փոխարեն նրանք ուտում են մրգեր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել