Ինչպես և կարելի էր սպասել, Զվարթնոցի պատմությունը չմնաց անհետևանք: Եթե անկեղծ խոսենք, հետևանքը դեռ մի բան էլ մեղմ էր: Անկախ ամեն հանգամանքից, փաստացի անհարգալից ու ոչ պատշաճ վերաբերմունք է ցուցաբերվել պատմական մշակութային եզակի արժեքի նկատմամբ, անարգվել է քրիստոնեական սրբավայր, ինչն արդեն միլիոնավոր հայ հավատցյալների կրոնական զգացումների վիրավորում է նշանակում: Իսկ հետևանքն այն է, որ Զվարթնոցի միջադեպից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ խորհրդակցություն է անցկացվել և որոշվել է խիստ նկատողություն հայտնել մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանին, իսկ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Վարդան Գրիգորյանն ազատվել է աշխատանքից: Հիշեցնենք, որ այս պաշտոնյան փարթիի կազմակերպման վերաբերյալ հարցին ԶԼՄ-ներին պատասխանել էր, որ միջոցառումն անցկացնելու դիմաց արգելոց-թանգարանի կենտրոնական 4 սանհանգույցներն են վերանորոգել: Հասկանալի է, որ այսքան աղմուկից հետո դժվար թե կառավարությունը կարողանար խուսափել անդրադառնալուց, այն էլ երբ դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ նաև Մայր Աթոռը: Սակայն սա դեռ ամբողջը չէ: Հերթը Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում անցկացված փարթիինն է: Սպասենք, թե այս մասով կառավարությունն ինչ զգաստացնող միջոցառումներ կիրականացնի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nargabi1990/posts/702481136484599
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել