Դժվար եմ բաժանվում դասարանիս հետ, բայց ինքը իրա հաջողություններով ուղղակի չի թողնում, որ տխրեմ:
Էմիլ Մյասնիկի Խաչատրյան: Վերջին տարում, երբ սկսեց հաճախել Թատերական ինստիտուտի նախապատրաստական դասընթացներին, ինձ համար ստեղծեց ալիբի, որ ես էլ հանգիստ կարող եմ դասի չգնալ: Իմ երջանկությունը երկար չտևեց, բայց ֆորտունայիս մասին չէ, որ պիտի գրեմ:
Հիմնականում , երբ 10 տարի հետո շրջանավարտները հավաքվում են, նոր են սկսած լինում իրենց կարիերան, և ավելի կոնսերվատիվ ընտանիքների աղջիկները հիմնականում մեր առողջ սոցիումը արդեն ապահոված են լինում երկու երեխայով: Ես զարմանում եմ, որ դասընկերներս արդեն զգալի առաջընթաց են ապրել, միքիչ շտապել են, բայց արժեր:
Էմիլը արդեն ֆիլմ է նկարել: Վերջին զանգի փորձերի ժամանակ , նրա ֆիլմի թրեյլերը տեսավ դպրոցի մակարդակից 1կմ-ի վրա ապրող ամեն մարդ: Մենք բնականաբար մի քանի անգամ: Ֆիլմը խոշոր աչքերով մի աղջնակի մասին է, որը պարզապես հանգիստ ընտանիքի մասին է երազում: Ամենասովորական ընտանիքի, որը կարող է պարզապես գնալ այգի զբոսնելու: Տարրական ուրախություն ու ինձ թվում է, որ եթե չես ունեցել, հավերժ առանց հասկանալու կնայես դրան: Աղջիկը դեռ փոքր է, ու գորշ իրականությունից կարող է միայն անձրևանոցով պաշտպանվել:
Ֆիլմը բոլորին եմ խորհուրդ տալիս: Հայաստանում քաղաքական տարաձայնությունները, հավերժ ճգնաժամը մեծահասակներին անընդհատ անհույս իրավիճակում են դնում, նրանք նյարդայնացած գնում են տուն, տանը վիճում են այդ թեմաներով, հանգստանում են, բայց մոռանում, որ իրենց փոքրիկերը այնուամենայնիվ մեղավոր չեն ու չպետք է ապրեն այդ ամենը: Հայաստանը ԱՄՆ-ն չէ, էստեղ հոգեբանական գրոհի համար ոչ ոքի դատի չես տա:
Հ.Գ. Էմիլը ասում ա, որ շուտով ավելի մեծ մասշտաբի ֆիլմ ա ապասվում, որի վրա մեծ անձնակազմ է աշխատել:
Նյութի աղբյուր՝ http://angie-mime.livejournal.com/49993.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել