Երևանի քաղաքապետարանը միտումնավոր չար կատակ է որակում այսօր համացանցում հայտնված մի լուսանկար, որի վերևում գրված է «Կանաչ Երևան», իսկ ներքևում պատկերված է կանեփի բույսին նմանվող տերևներ:
«Դա մոնտաժ է, կարող եք գնալ և ինքներդ համոզվել: Ես չգիտեմ, թե ում մոտ ինչ էյֆորիկ զգացողություններ են եղել, որ որոշել է նման «կատակ» անել»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Գևորգյանը:
Ի դեպ բավական հետաքրքրական է, որ ֆեյսբուքցիները մի ստվար զանգված պնդում էր, որ իր աչքով տեսել է այդ վահանակը քաղաքի տարբեր մասերում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/samo.fant/posts/207632749364855
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել