Արդեն մեկ շաբաթ է՝ հետևում եմ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար (փաստացի ղեկավար) Ստրելկովի ամենօրյա աղերսանք-պահանջներին՝ ուղղված Ռուսաստանին: Մարդը համոզում է, որ տղերք արձագանքեք, մի բանով օգնեք՝ կամավորներով, զենքով, պարենով: Մարդիկ պարտվում են ու բացահայտ դրա մասին հայտարարում են: Ու ոչ մի արձագանք: Խոսքը մի երկրի մասին է, որ լավ տրամադրվելու դեպքում աշխարհի կեսը զորքով ու զենքով կծածկի:
Ու էստեղ ես ավելի խորը հասկանում, թե ինչ ժողովրդի զավակ ես դու: 1988-ին մի մարդու պես՝ Հայստանից Արցախ: Ի՞նչ օգնություն խնդրելու մասին էր խոսքը:
Բոլորը մի մարդու պես: Ու էդպես մինչև այսօր: 
Բոլոր ընկերներս՝ դիմություն, ընդդիմություն, բանկիր, փաստաբան, «փողոցի տղա» մի մարդու պես գնացող են, ու սա շատ անկեղծ: 
Հպարտ եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել