1in.am-ը գրում է.
Դանիացի լուսանկարիչը, ով ավելի քան 1 տարի գերի է եղել սիրիացի գրոհայիններին, փրկագնի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը՝ հղում անելով դանիական կառավարության հայտարարությանը:
Դանիել Ռայ Օտոսենը ճապարհորդել է Սիրիայով՝ երկրում զինված հակամարտության հանգամանքների մասին նյութի որոնումներով: Գրոհայինները նրան առևանգել էին անցած տարվա մայիսի 17-ին:
Իրավիճակին ծանոթ աղբյուրները հայտնել են, որ 25-ամյա լուսանկարչի առևանգման հետևում կանգնած են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղականները, ովքեր ազատ են արձակել երիտասարդին այն բանից հետո, երբ փրկագին են ստացել: Վճարված փրկագնի չափի մասին չի հաղորդվում: ԶԼՄ-ների տվյալներով՝ Օտոսենը բարձր դասի մարմնամարզիկ է, և նրա փրկագնի համար գումար հավաքելիս ընտանիքը դիմել է մի շարք մարզական միությունների:



