Այսօր D խմբում ավարտվելու է երկրորդ տուրը:
Մրցելու են Իտալիայի ու Կոստա-Ռիկայի հավաքականները՝ խմբի առաջատարները:
Կոստա-Ռիկայի հավաքականն առաջին տուրում անակնկալի հեղինակ է դարձել՝ հաղթելով Ուրուգվայի հավաքականին: Ըստ ամենայնի՝ ֆուտբոլային մասնագետները դա պատահականություն են համարում՝ առաջիկա խաղում բացահայտ ֆավորիտ համարելով իտալացիներին:
E խմբում նույնպես այսօր մրցելու են առաջատարները՝ Ֆրանսիայի ու Շվեյցարիայի հավաքականները: Այստեղ էլ լարված պայքար է սպասվում՝ չնայած մասնագետների կանխատեսումներով՝ ֆրանսիացիների հաղթանակը երաշխավորված է:
Այսօր հանդիպելու են նաև այս խմբի հետնապահները. կանխատեսվում է, որ Էկվադորի համեմատաբար ուժեղ հավաքականը առավելության կհասնի Հոնդուրասի նկատմամբ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=676868229029391&set=np.30806737.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



