1in.am-ը գրում է.
Zoltav Resources Inc ընկերությունը, որը կապված է միլիարդատեր Ռոման Աբրամովիչի որդու՝ Արկադիի հետ, փակել է կիպրական Royal Atlantic Energy ընկերության ձեռքբերման գործարքը: Այս մասին հայտնում է Zoltav-ի մամլո ծառայությունը՝ փոխանցում է Korrespondent.net-ը:
Royal Atlantic Energy-ի բաժնետոմսերը ներկայում վաճառքի են դուրս բերվել Լոնդոնյան ֆոնդային բորսայի հարթակում:
Գործարքը դարձել է 2013-ի դեկտմբերին Zoltav-ի կողմից 180 մլն դոլարով Սարատովի մարզում Բորտովսկի նավթագազային տարածքի գնման արդյունք: Հատվածի ապացուցված պաշարներն են՝ 22.4 մլրդ խորանարդ մետր գազ և 12.4 մլն բարել նավթ:
Zoltav Resources-ի բաժնետոմսերի 38.6 տոկոսը պատկանում է ARA Capital Limited-ին, որի հիմնադիրն է Արկադի Աբրամովիչը՝ առաջին ամուսնությունից Ռոման Աբրամովիչի 5 երեխաներից մեկը:



