«Հովիկ Աբրահամյանը, ով Տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի նախագահն է, վարչապետ դառնալուց հետո փորձում է բուհի կառավարման գործում ընդգրկել ՀՀԿ-ական երիտդարբնոցի նվիրյալներին: Եվ սկսել է ամենախայտառակվածից՝ Տարոն Մարգարյանի ատենախոսության ժամանակ լրագրողներին հայհոյած, ԵՏՊՀ-ի ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանից:

Մեր տեղեկություններով՝ Աբրահամյանը որոշել է Սևակին նշանակել բուհի պրոռեկտոր: Այս լուրն իրարանցում է առաջացրել ՀՀԿ-ական ջահելների շարքերում, որոնք պատերի տակ բողոքում են և հիշում Սևակ Խաչատրյանի հակահասարակական վարքն ու դրա հետևանքով բարձրացած սկանդալը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել