ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով եղել է Հայաստանի հարավարեւմտյան սահմանագոտում տեղակայված զորամիավորման մարտական դիրքերում: Նախարարը այցելել է մարտական հենակետեր, հետեւել դիրքերի մարտավարական բնագծի եւ կահավորման առումով բարելավման աշխատանքներին, ծանոթացել մարտական հերթապահության իրականացման առանձնահատկություններին: Զորամիավորման ստորաբաժանումները դիրքերի զգալի մասում մարտական հերթապահություն եւ ինժեներական բարելավման աշխատանքներ իրականացնում են ծովի մակերեւույթից ավելի քան 3000 մ բարձրության վրա: Սպայական անձնակազմի հետ քննարկման ժամանակ Սեյրան Օհանյանը տվել է անհրաժեշտ հանձնարարականներ:





Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arcrun/posts/699319683436976
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



