1328285389_9f8d8bdf21fb7f1a1in.am-ը գրում է.

Ռեփեր Pitbull-ը գիտական աստիճանի է արժանացել աղքատ թաղամասերի բնակչության կրթության մեջ ներդրման համար:

33-ամյա երգչին Doral քոլեջի դիպլոմ են շնորհել հարազատ Մայամի քաղաքում: Այդ պատվին ռեփերը արժանացել է իր բարեգործական գործունեության համար:

«Ես հիշում եմ, երբ ինձ հանեցին դպրոցից, որովհետև ես վատ թաղամասից էի: Դրա համար ես ուզում եմ, որ այն թաղամասի երեխաները, որտեղ մեծացել եմ, լավ դպրոցներ ունենան: Դրանք դպրոցներ են, որոնք կարող են երեխաներին ընտրություն տալ: Այն երեխաներին, որոնց թվում եղել եմ ես: Նրանց, ում ինչ-որ մեկը պետք է, որպեսզի ոգեշնչվեն ու հավատան»,- ասել է ռեփերը: Եվ որպեսզի այդ իրադարձությանը ավելորդ պաթոս չհաղորդվի, ռեփերը լուսանկարը տեղադրել է և գրել՝ նրանց համար, ովքեր չէին հավատում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել