Կոլումբիա–Կոտ դ’Իվուար. Մեկնարկային կազմերըԴժվար է պատկերացնել ֆուտբոլի աշխարհի առաջնության մի խումբ, որի առաջատարներն են Կոլումբիայի ու Կոտ դը Իվուարի հավաքականները:
Բայց դա իրականություն է այս առաջնության C խմբում:
Այս թիմերը երկրորդ տուրում մրցում են միմյանց հետ:
Առաջին խաղակեսում կոլումբացիներն ավելի նպատակային են գրոհում, կոտդիվուարցիներն ավելի համառ են, բայց երկու հավաքականներին միավորում է զգուշավորության բարդույթը:
Դա հասկանալի է. փլեյ-օֆֆ դուրս գալը երազանքի պես մի բան է ֆուտբոլային կենսագրությամբ ոչ հարուստ այս հավաքականների համար:
Ուղղակի տուժում ենք մենք, որ նրանց զգուշավորության հետևանքով՝ առաջին 45 րոպեներին գոլեր չտեսանք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել