Մեծ Բրիտանիայի ժառանգությունը Անգլիայի հավաքականից, բրազիլացիների դժվարին հաղթանակը`նույն 3 գոլերով, Սենեգալի արժանի հրաժեշտը մրցաշարին, ինչպես նաև ձևավորված ասիաամերիկյանկիսաեզրափակիչ զույգերը` օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլի մերտեսությունում:
Օլիմպիական ֆուտբոլի քառորդ եզրափակիչ փուլն առանձնացավ շատ հետաքրքիր ու դրամատիկ դիմակայություններով:Հանդիպումները շատ դիտարժան ստացվեցին, առանձնացան անակնկալ զարգացումներով և անձնվեր պայքարով, և այսամենն ընթացավ հարձակողական ֆուտբոլի ֆոնի վրա: Թիմերը ոչ մի պահ չէին վարանում գրոհի նետվել, և ներկայումսբազմաթիվ պրոֆեսիոնալ ֆուտբոլային մրցաշարերում առկա պրագմատիզմն ու փակ պաշտպանողական խաղը հեռու էրբրիտանական մարզադաշտերից, ինչը, միանշանակ, ամենալավ նվերն է ֆուտբոլային երկրպագուների համար: Իսկառավել լավ նվեր իրենց երկրպագուներին մատուցեցին Ճապոնիայի, Մեքսիկայի, Բրազիլիայի և Հարավային Կորեայիհավաքականները, որոնցից երեքը տուն կվերադառնան օլիմպիական մեդալներով: 
Ճապոնիա 3-0 Եգիպտոս
1-0` Նագայի (14), 2-0` Յոսիդա (78), 3-0` Օցու (83)
Ճապոնիան այս խաղում հաստատեց իր համեմատաբար բարձր կարգը և լուրջ պատրաստվածությունը, որի շնորհիվհայտնվել էր քառորդ եզրափակիչում: Խփելով արագ գնդակ` ճապոնացիները ետ քաշվեցին և զիջեցին գնդակըեգիպտացիներին, որոնց պարբերաբար հաջողվում էր լարվածություն ստեղծել մրցակցի դարպասի մոտ: Սակայնեգիպտացիների ցրված ու անկազմակերպ խաղը պաշտպանությունում թույլ տվեց ճապոնացիներին 41-րդ րոպեին շատարագ ու վտանգավոր հակագրոհ կազմակերպել, որի արդյունքում եգիպտացիների պաշտպան Սամիր Սաադը վերջինհույսի խախտման համար արժանացավ կարմիր քարտի: Հենց այս պահն էլ որոշիչ դարձավ խաղում: Եգիպտացիներըերկրորդ կեսում էլ ստիպված էին գրոհել, իսկ ազատ տարածքները պաշտպանությունում աննկատ չմնացինճապոնացիների կողմից: Խաղի վերջում արդեն նրանք ավելացրեցին իրենց առավելությունը ևս երկու գոլերով ևվստահորեն դուրս եկան կիզաեզրափակիչ:
Մեքսիկա 4-2 Սենեգալ
1-0` Էնրիկես (10), 2-0` Ակինո (63), 2-1` Կոնատե (69), 2-2` Բալդե (76), 3-2` Դոս Սանթոս (98), 4-2`Էրերա (109)
Կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումը առավել վառ ու դրամատիկ ստացվեց: Մեքսիկայի աշխույժ ու աշխատասեր,միևնույն ժամանակ բավականին հասուն ֆուտբոլային կոլեկտիվին դեմ էր դուրս եկել տիպիկ աֆրիկական, աթլետիկ ևմարտնչող Սենեգալի հավաքականը: Երկու թիմերն էլ շատ լավ էին դրսևորել իրենց խմբային փուլում` միաժամանակցույց տալով, որ իրենք դեռ ավելիին են ունակ: Չբացահայտված այդ ներուժի մի մասը ի ցույց դրվեց այս խաղում`դարձնելով այն մրցաշարի լավագույն դիմակայություններից մեկը: Առաջինը աչքի ընկան մեքսիկացիները. ստանդարտիխաղարկումից հետո Էնրիկեսը գլխով վարպետորեն շեղեց գնդակի ուղղությունը դեպի մրցակցի դարպասը:Սենեգալցիները տիրեցին խաղին և պարբերաբար սպառնում էին մեքսիկացիների դարպասին, սակայն արդյունավետեզրափակումը բացակայում էր: Երկրորդ կեսում մեքսիկացիները կրկնապատկեցին հաշիվը, որից հետո միայն աֆրիկյանհարձակումը սկսեց պտուղներ տալ: Արդեն 76-րդ րոպեին հաշիվը հավասար էր, ընդ որում երկու գոլերից մեկը իրհաշվին գրանցեց մրցաշարի լավագույն ռմբարկուի հավակնորդներից մեկը` Մուսա Կոնատեն: Խաղը գնաց ավելացրածժամանակ: Այստեղ առավել ուշադիր գտնվեցին մեքսիկացիները, ովքեր երկու անգամ վարպետորեն օգտագործեցինսենեգալցի պաշտպանների անիմաստ վրիպումները:  Սենեգալը, ինչպես ամբողջ խաղում գրոհել էր, այդպես էլշարունակեց ողջ ավելացրած ժամանակում` ավարտելով մրցաշարը որպես մրցաշարի ամենահետաքրքիր,ամենապայքարող և կոլորիտային թիմերից մեկը: Իսկ իրենց ոչ պակաս կոլորիտային մրցակիցը կխաղա արդենկիսաեզրափակիչում` ճապոնացիների դեմ:
Բրազիլիա 3-2 Հոնդուրաս
0-1` Մարտինես (12), 1-1` Դամիաո (38), 1-2` Էսպինոսա (48), 2-2` Նեյմար (50, 11 մետր.), 3-2` Դամիաո (60)
Բրազիլացիները, խփելով արդեն ավանդույթ դարձած երեք գնդակները, հերթական հաղթանակը տարան, բայց առաջինանգամ մրցաշարում լուրջ խնդիրների առաջ կանգնեցին: Ինչպես նշել էինք մեր նախորդ տեսությունում, շատհետաքրքիր կլինի տեսնել բրազիլացիների խաղը առավել ուժեղ մրցակիցների դեմ, և Հոնդուրասը անսպասելիորենհանդես եկավ հենց այդ ուժեղ մրցակցի դերում: Այստեղ արդեն բրազիլացիների շքեղ և վստահ խաղը խամրեց,հատկապես հոնդուրասցիների առաջին գոլից հետո: Բրազիլացիները գործում էին ցրված և անկազմակերպ, ինչ-որմտածված գործողություններ չէին նկատվում: Միայն հոնդուրասցի Վիլմերի հեռացումից հետո բրազիլացիներըորոշակիորեն հանգստացան և կարողացան հավասարեցնել հաշիվը, սակայն երկրորդ կեսում հոնդուրասցիները նորանակնկալ էին պատրաստել. Էսպինոսան դիպուկ հարվածով առաջ մղեց իր թիմին: Բրազիլացիները վերջապես ինչ-որսրություն մտցրեցին և արագ հավասարեցրեցին հաշիվը Նեյմարի 11 մետրանոցի շնորհիվ: Խաղի հետագա ընթացքըդարձավ բավականին անհետաքրքիր, քանի որ բրազիլացիների առավելությունը աստիճանաբար ակնհայտ էր դառնում:Արդյունքում բրազիլացիները 70-րդ րոպեին առաջ անցան Դամիաոյի գոլի շնորհիվ և հաղթանակ տարան, սակայն պետքէ նշել, որ այս հաղթանակը նրանց տրվեց ոչ թե թիմային ֆուտբոլի, այլ առանձին ֆուտբոլիստների բարձր կարգիհաշվին: Իսկ Հոնդուրասը իրեն դրսևորեց որպես բավականին պինդ մրցակից, որին պակասեց ընդամենը մի քիչ փորձ ևհաջողություն:
Մեծ Բրիտանիա 1-1 Հարավային Կորեա (11 մետրանոցներով` 4-5)
0-1` Չժի (29), 1-1` Ռեմսի (36, 11 մետր.)
Կարդիֆի «Միլենիում Արենան» կրկին ընդունում էր Միացյալ Թագավորության հավաքականին` քառորդ եզրափակիչի`Հարավային Կորեայի դեմ խաղում, և կրկին ուելսցիները բախտ չունեցան առաջին րոպեներից դաշտում տեսնելու իրենցառաջատար Գիգզին: Վերջինս դաշտում հայտնվեց խաղի վերջում միայն` առաջնորդելու իր թիմին ավելացրածժամանակում, իսկ հետո նաև` 11 մետրանոց հարվածաշարում: Սակայն ինչ աներ Գիգզը, եթե 11 մետրանոցներումձախողվելու սովորությունը Մեծ Բրիտանիայի հավաքականը ժառանգել էր Անգլիայի հավաքականից: Ամեն դեպքում,շատերը կհամաձայնեն, որ բրիտանացիները պետք է ամեն ինչ ավարտեին 90 րոպեների ընթացքում, մանավանդ, որդրա հնարավորությունը ունեին: Խաղի ընթացքում բրիտանացիների վաստակած երկու 11 մետրանոցներից ԱարոնՌեմսին իրացրեց ընդամենը մեկը` դառնալով խաղի անհաջողակներից մեկը: Նրան մենակ չթողեց Դանիել Ստարիջը, ովվրիպեց որոշիչ 11 մետրանոց հարվածի ժամանակ: Իսկ հարավկորեացի ֆուտբոլիստները դիպուկ իրացրեցին բոլոր հինգհարվածները` այնպես, ինչպես դիպուկ են իրենց հայրենակից նետաձիգները և հրաձիգները այս օլիմպիադայում:Արդյունքում Հարավային Կորեան դուրս է գալիս կիսաեզրափակիչ, որտեղ նրան սպասում է Բրազիլիան: Իսկբրիտանացիներին մնում է լավագույն հիշողությունները պահել այս հավաքականից, քանի որ գուցե և այն վերջինը լինիայս ձևաչափով: 
Կիսաեզրափակիչ փուլ (7 օգոստոս)
Մեքսիկա - Ճապոնիա
Հարավային Կորեա - Բրազիլիա
Կիսաեզրափակիչում ձևավորվել են ասիաամերիկյան երկու զույգեր: Խաղային առումով ամերիկյան թիմերը որոշակիառավելություն ունեն, սակայն մյուս կողմից էլ ասիական երկու թիմերը ողջ մրցաշարի ընթացքում դրսևորեցին իրենցորպես լուրջ պատրաստված և կազմակերպված կոլեկտիվներ: Ինչևէ, մեդալների համար պայքարը առջևում է, և հույսունենանք, որ կիսաեզրափակիչում ևս կտեսնենք կրակոտ ու դիտարժան ֆուտբոլ:
   

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել