Շատ լավ է, որ մեզանից չուրաքանչյուրը վստահ է իր մեջ լիդերության որակներ ունենալու հարցում, էլ ավելի լավ է, երբ ինքդ քեզ բերում ես մի վիճակի, երբ չգիտես, թե ով քեզ համեմատեց Պետրոս 1-ի, Նապոլեոնի, Գոլլի, Բիսմարկի ու նույնիսկ Քադաֆիի հետ, բայց կարևորը` դու շոյվում ես ու հաճույք ստանում: Բայց դե վատ չէր լինի մեր այդ լիդերության հատկանիշներն օգտագործեինք ու նկատեինք, որ միգուցե պետք չէ ինքներս մեզ բացահայտել, ինչո՞ւ ենք թողնում, որ մի քանի տարի հետո մեկ այլ Սնոուդեն ասի` «գիտեք, որ արդեն մշակված է Ձեր լիդերության «բուժման» տեխնոլոգիան, ցավում եմ, պետք էր ավելի շուտ մտածել այդ մասին»:
«Զոհի» խոստովանություն
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/knyaz.saroyan/posts/713858932026178?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել