Մենք խոսում ենք միայն քրիստոնեական աղանդավորությունից: Սակայն ամեն դեպքում քրիստոնեությունը խաղաղասիրական կրոն է իր էությամբ և չունի սրբազան պատերազմի գաղափար կամ դոգմա իր մեջ. եթե նույնիսկ նման տենդենցներ եղել են՝ Խաչակրաց արշավանքները նկատի ունենալով, ապա այսօր այդ մասին խոսելն արդեն ժամանակավրեպ է ու անպատեհ: Այ ավելի սարսափելի է իսլամ աղանդավորությունը: Թեև սուննիզմը իսլամի ճանաչված օրինական ուղղություն է, ի դեպ որքան փորձեցի ուսումնասիրել` մեծամասնություն իսլամի մեջ, սակայն հենց այնտեղ էլ կան բազմաթիվ աղանդավորական հոսանքներ, որոնք էլ հիմնականում ծնունդ են տալիս ահաբեկչությանը: Իսկ այս ամենի պատճառն այն է, որ իսլամն իր մեջ ունի «սրբազան պատերազմի»` «ջիհադ»-ի գաղափարը: Այդպիսի մի հոսանքի էլ սուննիստական ԻԼԻՊ կազմակերպությունն է պատկանում, որն այսօր փորձում է քաղաքական իշխանության հասնել Իրաքում ու ստեղծել սուննիստական խալիֆաթ: Մենք սարսափում ենք, ասենք, եհովականների կանոններից` արյան փոխպատվաստման արգելում, թեկուզ մահվան սպառնալիքի դեպքում և այլն, սակայն ահա mediamall.am-ը ներկայացրել է ԻԼԻՊ-ի որոշ օրենքներ, որոնք ավելի սարսափելի են ու անմարդկային, քան քրիստոնեական աղանդավորական կանոնները, թեև սա դեռ հիմք չէ դրանք արդարացնելու համար. աղանդն ինքնին շեղում է ու բացասական երևույթ: Եվ այսպես, ինչպես գրում է հիշյալ կայքը, Իրաքի հյուսիսում 11 քաղաքներ ու նավթային խոշոր ձեռնարկություններ զավթած եւ այդ տարածքներում իսլամական սունի խալիֆայություն հայտարարած «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) կոչված ահաբեկչական կազմակերպությունը որոշ արգելքներ է մտցրել զավթված տարածաշրջաններում: Իրաքյան Քերքուք քաղաքի «Թուրքմենական ճակատ»-ը կամավորներ հավաքագրելու նպատակով հրապարակել է Թուրքիայի Հանրապետության հեռախոսային կոդով հեռախոսահամար եւ 11 կետերից կազմված ԻԼԻՊ-ի արգելքների «մանիֆեստը», որում խոսվում է տղամարդկանց գլխի մազերն ու մորուքը սանրելուց մինչեւ աթոռի վրա կանանց նստելն արգելվելու մասին: ԻԼԻՊ-ը, որը ջիհադ (սրբազան պատերազմ) է հայտարարել բոլոր շիաների դեմ, իր «մանիֆեստում» նշել է, որ իր կողմից վերահսկվող տարածքներում կանանց արգելվում է ջինսե, տղամարդկանց նեղ անդրավարտիք հանգնել: Տղամարդկանց եւ կանանց արգելվում է կտրել մազերը եւ մորուքը, արգելվում է խանութների ցուցափեղկերին կանանց հագուստ ցուցադրել, տղամարդկանց արգելվում է աշխատել կանանց հագուստի խանութներում, եւ մտնել կանանց հագուստ կարող արհեստանոցներ, արգելվում է կանանց գեղեցկության սրահների գովազդը, կանանց արգելվում է դիմել տղամարդ բժշկի, տղամարդկանց արգելվում է սանրել մազերը եւ մորուքը, բոլորին արգելվում է ծխելը, կանանց արգելվում է նստել աթոռին: ԻԼԻՊ-ի «մանիֆեստն» ավարտվում է «Այդ կանոններին չհետեւողները մահապատժի կենթարկվեն ամբողջ ժողովրդի առաջ» (գլուխը կտրելով) սպառնալիքով: ԻԼԻՊ-ը հայտարարել է, որ մտադիր է գրավել նաեւ Ադրբեջանն ու Թուրքիան, եւ խալիֆայություն հայտարարել նաեւ այդ տարածքներում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nargabi1990/posts/701991939866852
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել