Մինչ Վիլլարիոյում զբաղված են Մոսկվայում Լաբորջինի ջարդած հայի ճակատագրով, Զվարթնոցի քեֆով ու ֆեյսբուքի աշխատել-չաշխատելով, Մերձավոր Արևելքում՝ ԻԼԻՊ իսլամիստների գրոհի հետևանքով, լրջագույն փոփոխություններ են տեղի ունենում, որոնք պետությունների ու ժողովուրդների ճակատագրեր են փոխելու. իսլամիստական խմբավորումը հուժկու ֆինանսական միջոցներ ձեռք բերեց, Իրանից հանվել են պատժամիջոցները, ԱՄՆ-ն Քերիի մակարդակով հայտարարում է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը կարան միասին գործեն Իրաքում, իրանական նավթը վերադառնում է եվրոպական շուկա, քրդերն էլ ավելի ամրապնդեցին դիրքերն Իրաքի հյուսիսում ու Սիրիայում, և այլն, և այլն։
Տխուրն էդ ամեն ինչում էն է, որ Հայաստանը, հայությունը, Մերձավոր Արևելքի երբեմնի հզոր հայկական համայնքի փշուրներն էդ ամեն ինչում թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով շատ քիչ ազդեցություն են ունենալու։ Վախնամ, որ հերթական անգամ դառնանք իրավիճակի գերի ու մեծերի խաղի խուրդա։ Նույնիսկ էնտեղի էղած հմայնքները ստեղ բերելու համար բան չենք անի։