Yerkirmedia.am-ը գրում է.

Ֆեյսբուքի՝ անունը չհրապարակած խոսնակներից մեկը սոցկայքի հունիսի 19-ի խափանման շուրջ բրիտանական "Գարդիան" թերթին ուղարկած էլեկտրոնային նամակով ներողություն է խնդրել օգտատերերից, տեղեկացրել, որ ցանցի գործունեությունը 100 տոկոսով վերականգված է, սակայն գլխավորի՝ խափանման պատճառի մասին առայժմ ոչինչ չի հաղորդել: Առայժմ միայն հայտնի է, որ խափանման աղբյուրը Կալիֆոռնիայում է՝ ընկերության գրասենյակում:

Ֆեյսբուքի՝ մոտ 20 րոպեանոց համաշխարհային անջատման պատճառի շուրջ դեռեւս որեւէ պաշտոնական հայտարարություն չի արել Մարկ Ցուկենբերգի "կայսրությունը", բացի իհարկե, խափանման ժամանակ օգտատերերին մատուցված կարճ գրությունից, որն ստանում էին սոցիալական կայք մտնել փորձելիս: Սա էր. "Ինչ­որ բան խափանվել է, փորձում ենք հնարավորինս արագ վերականգնել": 

Ֆեյսբուքի նախորդ զանգվածային խափանումը տեղի է ունեցել 2010թ., երբ սոցկայքը 2 ժամ ու կես էր անհասանելի: Այդ ժամանակ խափանման պատճառը սերվերի խափանումն էր:

Աշխարհի ամենամեծ սոցկայքի անջատումը ( Երեւանի ժամանակով մոտ 12:00-12:30) զգացել են աշխարհի ամենատարբեր մայրցամաքներում, այդ թվում՝ Հայաստանում: 

Աշխարհի առաջատար լրատվամիջոցների լուրերի գլխագրում է տեղեկությունը: Քանի դեռ պատճառների շուրջ տեղեկություններ չկան, լրատվամիջոցները տարածում են հումորի այն ընտրանին, որը կազմել են խափանման ժամանակ այլ սոցկայքերում կամ հենց լրատվամիջոցների կայքերում տեղադրված մեկնաբանություններից: 

Մի քանիսն՝ առանց վկայակոչման եւ թարգմանաբար.

-Հայրիկ, իսկ դու որտե՞ղ էիր 2014 թվականին՝ Ֆեյսբուքի մեծ փլուզման ժամանակ:
- Թվիթերում էի, որդիս, Թվիթերում":
 
Ֆեյսբուքն ընդմիջման է գնացել, մի անգամ էլ դուք ընդմիջում արեք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել