Անցած ամառ Փարիզի ամենահին եկեղեցում` Սեն-Շապելում նկարահանեցի այս բարձրաքանդակները, որոնց աստվածաշնչյան պատկերները ջրհեղեղի մասում երեք անգամ ներկայացնում են Զվարթնոց տաճարը` Նոյան տապանի կողքին, հետո ներսում: 13-րդ դարի սկզբում անհայտ հայ վարպետները ֆրանսիական արքաների պալատում տաճար էին կառուցել, որտեղ պատկերեցին հայոց սրբությունը` Զվարթնոցը՝ իբրեւ մարդկային մշակույթի խորհրդանիշ, որը ջրհեղեղից փրկվեց տապանում, մարդկանց ու կենդանիների հետ մեկտեղ: 
Մսակույտի «օբեկտի» վերածված ՀՀ մշակույթի հիմնարկը Զվարթնոցը վարձով «զզվարթնոց» է սարքել, որը զզվանքից ու ցասումից բացի, արժանի է միայն ջրհեղեղի: Նույնը կատարվեց եւ խորտկարանի վերածված հայոց խորհրդարանում: Եւ այս գարշահոտ կառույցը պսակում է նախեւառաջ ագահ նախագահական կույրաղիքը: Ահա ինչ է լինում մի երկրում, որտեղ գլխի տեղը ստամոքսն է հայտնվում, իսկ դեմքի փոխարեն` հետույքը..


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել