Արդեն մոտս հաստատ սկսում է ամրապնդվել այն կարծիքը, որ մարդկանց IQ-ն քանի գնում, նվազում է, կարող է մեկ մարդու անկապ գրառումը Ֆեյսբուքում դառնա ազգային սկանդալի պատճառ, ժողովուրդը էնքան պարապ ա մնացել, որ թեթև կայծի պատճառով կարող է սկանդալ դարձնել: 
Հարգելիներս, որպես իվենթ մենեջեր կարող եմ պնդել, որ նորմալ պրակտիկա է, երբ մշակութային վայրերում կազմակերպվում են կորպորատիվ կամ այլ նմանատիպ միջոցառումներ: 
Ու դա պետք չի դարձնել ազգային սկանդալ, նման բաներ եղել են ու կան ինչպես ՀՀ-ում, այնպես էլ շատերի համար շատ սիրված եվրոպաներում: 
Զվարթնոցում ոչ մի պոռնո էլ չի եղել, բանվորներից են եղել այդ մայկա-տրուսիկներովը: Իսկ թե ինչ միջոցառում էր, Ruben Vardanian-ը հստակ ու կարճ մեկնաբանեց: 
Իսկ Գառնիում, վստահ եմ, որ կազմակերպվող միջոցառումը ոչ մի ձև չի վնասում տաճարը, քանի որ այն ամենը, ինչ արվում է, տաճարից գոնի մի քանի մետր հեռու է, ու թող ոչ մեկ չասի, թե քյարթու կամ քյաբաբ փարթի է, քանի որ, վստահ եմ՝ մենյուում քյաբաբ չի կարող լինել, իսկ երգացանկում էլ նորմալ արտիստներ են:

Իսկ էն որ ազգի դավաճան են դառնում տվյալ կառույցների աշխատակիցները, ապա՝
- տվյալ կառույցներում մեկօրյա իվենթը կարող է մեկ ամսվա եկամուտ բերել, քանի որ բոլոր այդ կառույցներն ինքնաֆինանսավորվող են: 
- հաստատ որևէ վնաս չի հասցնում պատմամշակութային շինություններին. իվենթ մենեջերները էտքան ԴԵԲԻԼ չեն:
- իսկ եթե անվտանգությունը վատ է վերաբերվել այցելուներին, ապա դա զուտ իվենթ մենեջերի կամ ախրանիկի խնդիրն ա: 
- փորձից ելնելով վստահեցնում եմ, որ հնարավորինս տեղեկացվում է բոլոր տուրիստական և այլ կառույցներին, որ էտ տարածքները չեն գործելու տվյալ օրերին:

Հ.Գ. Ստորև մի քանի նկար դրսի «քյաբաբ փարթիներից» ու մեկ էլ մի բան:
Նույն հաջողությամբ Կասկադն է համարվում է մշակութային տարածք, բայց այնտեղ ևս կազմակերպվում են կորպորատիվ միջոցառումներ. չեմ տեսնում ձեր ձեռքերը:

Պետք չի սենց պարապ լինել ու աջ ու ձախ կլյաուզա անել:

Հ.Հ.Գ. Ոչ Զվարթնոցի, ոչ էլ Գառնիի իվենթների հետ կապ չունեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել