Armnewstv.am-ը գրում է.
Իտալիայի Բարի քաղաքի դատարանը վճիռ է կայացրել Եվրոպայում ռուսական մաֆիայի պարագլուխներից մի քանիսի նկատմամբ: Դատարանի առաջ կանգնել են 8 օրենքովե գողեր, նրանց թվում քրեական հեղինակություն Մերաբ Ջանգվելաձեն (Մերաբ Սուխումսկին), Բեսիկ Կուպրաշվիլին (Բեսոն) և Թեմուր Նեմսիցվերիձեն (Ցրիպան): Հանցագործների հեռախոսային բանակցությունների գաղտնալսումների շնորհիվ ոստիկանները պարզել են, որ հենց նրանք են կազմակերպել օրենքով գող Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի, սպանությունը Մոսկվայում անցյալ տարի հունվարի 16-ին։ Սակայն դատարանն օրենքով գողերի վրայից հանել է ամենածանր՝ մաֆիային մասնակցության մեղադրանքը, ինչի պատճառով մեղմ դատավճիռներ են կայացվել: Մերաբ Սուխումսկին դատապարտվել է 4 տարի 8 ամսվա ազատազրկման, մյուսները` 3 տարի 2 ամսվա:
Նյութի աղբյուր՝ http://www.armnewstv.am/news/29756
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



