Tert.am-ը գրում է.

Լիբանանահայ ֆոտոլրագրող Գաբրիել Փանոսյանը, ով Ամերիկայից Հայաստան է տեղափոխվել 2005թ.-ին, Tert.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է Սան Ֆրանցիսկոյի իր ճաշարանում մի անգամ հյուրընկալել խորհրդային տարիների քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի որդուն՝ Սերգեյ Միկոյանին, ով անակնկալի է եկել, երբ պատմել են հոր գործունեության մասին: Մեր զրուցակիցը ճաշարանում հյուրընկալված սփյուռքահայ բանաստեղծ, արձակագիր, Հակոբ Օշականի որդի Վահե Օշականի և Անաստաս Միկոյանի որդու միջև տեղի ունեցած երկար բանավեճից մանրամասներ ներկայացրեց:

-Ի՞նչ պայմաններում եք հանդիպել Անաստաս Միկոյանի որդուն, ինչպե՞ս ծանոթացաք նրա հետ:

-Սան Ֆրանցիսկոյում միակ հայկական ճաշարանն ունեի ես՝ վրան հայերեն տառերով մեծ գրված էր Սայաթ-Նովա: Այդ ճաշարանը պատճառ էր դարձել, որ շատ կորսված հայեր գտնվեն միայն այդ հայկական գրերի պատճառով: Երեկոյան ժամը 7-ին ճաշարանը փակում էի: Եվ մի օր զանգեց մեկն ու ասաց, որ ուզում է հյուրընկալվել ինձ մոտ, բայց երեկոյան յոթից հետո, մինչ այդ չի կարող: Հետաքրքրվեցի, թե ով է, ինչ է, ասաց, որ ինքը Սերգեյ Միկոյանն է: Երբ լսեցի ազգանունը, ինձ մոտ հետաքրքրությունը մեծացավ: Հետաքրքրությանս ի պատասխան՝ նա ասաց, որ հրավիրվել է Սան Ֆրանցիսկոյի համալսարանում երեք ամիս դասախոսություններ կարդալու և ուզում է մեր ճաշարանում հայկական ճաշատեսակներ համտեսել: Ասացի, որ իր համար մասնավոր կբացեմ ճաշարանը և հրավիրեցի: Այդ ընթացքում ես հրավիրեցի նաև Սան Ֆրանցիսկոյի պատասխանատու անձերին՝ Վահե Օշականին, Խաժակ Սարկիսյանին, Հալեպի ճեմարանի տնօրենն էլ այնտեղ էր: Եկավ Սերգեյ Միկոյանը, ծանոթացավ, ուրախացավ, որ հայերի է հանդիպել, բայց հայերեն չեր խոսում, անգլերեն և ռուսերեն էր խոսում:

-Միկոյանի որդու ներկայությանն ինչպե՞ս արձագանքեց Վահե Օշականը, և ինչի՞ց սկսվեց բանավեճը:

-Վահե Օշականը չէր խոսում, լուռ լսում էր բոլորին: Ու հանկարծ հարց տվեց, ասաց. «Ձեր հայրը հայությանն անհրաժեշտ աշխատանքը չի արել, շատ բան կարող էր անել, բայց չի արել, օրինակ` Ցեղասպանության 50 տարվա առիթով ինքը չհիշեց այդ օրը, չխոնարհվեց զոհերի հիշատակի առաջ: Չկասեցրեց այն վատ իրադարձությունները, որոնք տեղի ունեցան հայերի հետ, թույլ տվեց, որ հայերն ավելի տարածվեն դեպի Սիբիր և այլն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել