Հայաստան ներգաղթի մասին ևս մեկ անգամ կխոսեմ: Էլի եմ հորդորել մեր սփյուռքում ապրող հայրենակիցներին, որ աշխարհը դանդաղ, բայց կայուն քայլերով գնում է դեպի աշխարհամարտ, իսկ իրենք դառնալու են օտար պատերազմների զոհ: Էլի եմ կոչ արել գալ հայրենիք և դիմակայել, տառապել, հաղթել հայրենիքում, ոչ թե օտարի հետ, օտարի համար: Եկեք Հայաստան, քանի դեռ ձեր գույքի տերն եք և ապահով, որ կարողանաք հայրենիքում հաստատվել և ոտքի կանգնել: Օրինակ վերցրեք սիրիահայերից, նրանք, որ ժամանակին եկան, արդեն իրենց տեղը գտել են, իսկ ով սպասեց, որ տունն ու բիզնեսը կորցնի նոր գա, արտասահման մեկնելու մասին են մտածում: Եկեք հայրենիք, եկեք միասին հաղթահարենք դժվարությունները, միասին մեր հայրենիքը դարձնենք հզոր, ոչ թե օտարին շենացնենք ու մի պայծառ օր, կորցրած ամեն ինչ, նոր հիշենք հայրենիքը:



