«ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը բացառիկ հնարավորություն ունի ընդգրկվելու Գինեսի ռեկորդների գրքում որպես առաջին պաշտոնյան աշխարհում, ում հաջողվել է կազմել ամենախեղկատակ օրենքը՝ կենդանիների պաշտպանության մասին:
Եվ այսպես, երեկ գյուղնախարարը ԱԺ-ում ներկայացրել է «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որն արգելում է կենդանիներին վախեցնել, միմյանց նկատմամբ սադրել, առանց ցավազրկման ամորձատել, եղունգները հեռացնել, կենդանիների մարմնի դյուրազգաց մասերը սեղմել, պոչերը ճզմել, ոլորել, և մարդկային մտքի տգիտության այլ դրսևորումներ:
Թե ինչպես են վերահսկելու այս օրենքի կատարումը, ո՞ր կենդանին և ոնց է ահազանգելու իր նկատմամբ թույլ տրված օրինախախտման մասին, նախագծից այդպես էլ հասկանալի չի դառնում: Բայց կարևորն այստեղ օրենք գրելու դրդապատճառն է: Նախարար Կարապետյանի խոսքերով՝ «դա Եվրամիության և միջազգային կազմակերպությունների պահանջն է»:
Այսպիսով, հասկանալի դարձավ, որ փաստաթուղթն ընդունվում է «գալչկայի համար», որպեսզի հերթական եվրոպական դրամաշնորհը «տակով անեն» և եվրոպական կառույցներին հաճոյանան»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։