Երբ Ռեալի մարզադպրոցից ասացին, որ ինձ չեն ընդունել, փակվեցի սենյակումս ու մի լավ լաց եղա:
Կասիլիասը արտասվեց՝ առանց մտածելու, որ տարիներ անց շատերը կարտասվեն հենց իր համար:
Ո՞վ կմտածեր, որ Մունդիալ 2014-ի խմբային փուլից դուրս կմնա նույն ինքը՝ գործող չեմպիոնը: Երկու հանդիպում, որոնց ընթացքում Իսպանիայի ազգային հավաքականը խաղում էր այնպես, կարծես ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ոչ թե առաջին, այլ վերջին տեղում է գտնվում: Դժվար է գտնել խոսքեր, որոնցով հնարավոր կլինի նկարագրել այն հոգեվիճակը, որ հիմա տիրում է Իսպանիայի ընտրանու ցանկացած երկրպագուի ներսում:
Ցավում եմ, իսկապես ցավում եմ: Ցավում եմ Կասիլիասի համար: Բնականաբար, նա իր կարգը այս խաղից հետո չի կորցնում, որովհետև թույլ չի տվել և ոչ մի սխալ: Պարզապես, նա այն դարպասապահներից էր, ովքեր կարող են և պետք է խաղան Աշխարհի առաջնության հետագա փուլերում և, ինչու չէ, եզրափակչում:
Ու էլի կրկնում եմ ինձ համար հարազատ խոսքերը.
-Փրկիր Կասիլիաս, Փրկիր, դու դեռ կարող ես:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=593935417379614&set=a.450232218416602.1073741852.100002894847845&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել