Մարդ կա մարդ ա, մարդ էլ կա պագոնները հոգևորական սքեմի տակ է թաքցնում… 
«Ամենայն Հայոց Հայրապետի տիտղոսը կրող անձին վայել չէ իր կամակատարների միջոցով հետապնդել և մատնել երկարատև տանջանքների արդյունքում օտար ափերում ապաստան գտած հայ ընտանիքներին: Նման բան անգամ ամենաոխերիմ թշնամին չի կարող իրեն թույլ տալ: Ուղղակի ցնցված ենք, որ մեր երեսին ժպտացող թեմակալ առաջնորդները կուրորեն հնազանդվում են այս տեսակ դավադիր հրահանգին: Ինչու՞ պետք է Հիսուս Քրիստոսի առաքյալների հեղինակավոր աստճանին հասած եպիսկոպոսներն այսօր Պիղատոսի լռությամբ համակերպվեն նման սարսափելի անարդարությանը: Ինչու՞ պետք է եկեղեցականը իր բուն պարտականությունը թողած, այսինքն ժողովրդին հոգևոր սնունդ փոխանցելու փոխարեն, «միգրացիոն քաղաքականությամբ» զբաղվի: Միթե՞ ուզում եք բոլոր հեռացածներին ստիպողաբար Հայաստան տեղափոխել և այդտեղ սովի մատնել: Եթե չեք կարող այս նեղ պահին ժողովրդին օգնել, ապա գոնե բարի եղեք չխանգալու նրանց, ովքեր մի փոքր հնարավորություն են գտել դրսում աշխատելու և վաստակած միջոցներով Հայրենիքում մնացող հարազատների կարիքները հոգալու: Եթե չեք կարողանում մխիթարել չարչարվող մարդկանց, ապա բարեհաճեցեք գոնե լռել և ընդհանրապես հանգիստ թողնել աշխարհիկ մահկանացուներիս, որովհետև առանց այդ էլ մեր գոյապայքարը բավականին ծանր է:»

Հոդվածը ամբողջությամբ կարող եք կարդալ` այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել