Tert.am-ը գրում է.
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բարձրաքանդակի միակ հեղինակ Ֆերդինանտ Առաքելյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով համալիրի աճուրդի խնդրին, ասաց, թե թույլ չեն տա, որ Երևանի Երիտասարդական պալատի ճակատագիրը կրկնվի:
«Ես խոսել եմ բոլորի հետ, մի բաց նամակ էլ գրելու եմ Նախագահին»,-ասաց քանդակագործը՝ շարունակելով. «Ես բազմաթիվ ելույթներ եմ ունեցել և՛ հեռուստատեսությամբ, և՛ մամուլով. մենք չենք թողնի, որ կրկնվի Երիտասարդական պալատի խնդիրը: Մենք այդ հարցը դրել ենք, որ իրավունք չունեն քանդելու, փոխելու, անվանափոխություն անելու, որ տվյալ կառույցը պետք է ծառայի այն նպատակին, ինչի համար ծառայել և ինչի համար կառուցվել է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/06/18/hamalir2/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել