Pastinfo.am-ը գրում է.
ԱՄՆ-ի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Քլինթ Դեմփսին քթի կոտրվածք է ստացել Գանայի թիմի հետ աշխարհի առաջնության մեկնարկային խաղում:
 
Goal.com-ը հայտնում է, որ ֆուտբոլիստը գնդակի համար պայքարում ոտքով հարված է ստացել դեմքին: Բայց, չնայած նման ծանր վնասվածքին, նա պատրաստ է պաշտպանիչ դիմակով մասնակցել պորտուգալացիների հետ հունիսի 22-ի հանդիպմանը:
 
Հիշեցնենք, որ այդ խաղում Դեմփսին 35-րդ վայրկյանին գրավելով մրցակցի դարպասը՝ դարձել է ընթացիկ առաջնության առայժմ ամենաարագ գոլի հեղինակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել