***
Բժշկի եզրակացություն. «Նորածնի քաշը 3 կգ 600 գ է, հասակը՝ 45 սմ, ատամների քանակը՝ 32»:
***
Ես միայն մի երեխա ունեմ: Մի օր երեխայիս պառկեցնում եմ քնելու, իսկ նա ինձ ասում է.
Հայրի՛կ, ստուգիր, որ անկողնու տակ հանկարծ հրեշներ չլինեն:
Նայում եմ անկողնու տակ, որպեսզի նրան էլ ցույց տամ, որ այնտեղ ոչինչ չկա ու այդ կերպ հանգստացնեմ նրան: Մինչդեռ անկողնու տակ տեսնում եմ իմ երեխային, ով վախից դողդողալով ասում է.
- Հայրի՛կ, անկողնումս ինչ-որ ուրիշ մեկն է:
Դե արի ու գլուխ հանիր, թե այս երկուսից որն է հրեշը:
***
Մայրիկս ինձ ձայն տվեց խոհանոցից: Ես շտապեցի խոհանոց, սակայն մինչև այնտեղ հասնելս լսեցի, թե ինչպես է մայրիկս ննջարանից ասում ինձ.
-Մի՛ գնա այնտեղ: Ես էլ եմ լսել այդ ձայնը:
***
Վեր կացա ու նայեցի հայելու մեջ, իսկ այնտեղից իմ արտացոլանքն աչքով արեց ինձ:
***
Երկիր մոլորակի վերջին մարդը նստած էր սենյակում: Հանկարծ դուռը թակեցին:
***
Ես միշտ կարծում էի, որ կատուս տեսողության հետ կապված խնդիրներ ունի, քանի որ կատուս չի կարողանում ինձ ուղիղ նայել, սակայն հետագայում ես հասկացա, որ կատուս ոչ թե իմ, այլ իմ հետևում կանգնած անտեսանելի ուրվականին է նայում: Ի տարբերություն մարդկանց՝ կատուս տեսնում է ուրվականներին:
***
Օր 312. ինտերնետը մինչ օրս հասանելի չէ:



