Հավատացեք՝ Զվարթնոցն ու Գառնին մեղմ են այն մեծ խնդրի հանդեպ, որ այսօր ունենք. մշակույթը դուրս է մղել բոլոր գործող երիտասարդներին, դուրս է մղել բոլոր նախաձեռնողներին, լքել է բոլոր ապրողներին: Ինչքան էլ էնտուզիաստիկ նախաձեռնություն անես, ու ավելին՝ այդ նախաձեռնությունը լինի ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ՝ ԴԱՍԱԿԱՆ, ՈՐԱԿՅԱԼ, մեկ է՝ դու ՄԻԱՅՆԱԿ ԵՍ ՄՆՈՒՄ, ՄՆՈՒՄ ԵՍ ԱՌԱՆՑ ԱՋԱԿՑՄԱՆ: Սա է երկի՞րը, սա՞ է մեր հայրենիքը, որ ամեն քար քանդվում ա մեր գլխին: Քաղաքում իբրև թե կյանք կա, բայց ամենը թվացյալ է: Փորձեք խորքային կապ հաստատել շարժվող երևութականության հետ: Օ՜, հիասթափություն: Առաջինն իրենք են ասում՝ ԱՆՀՆԱՐ Է: Մեռել է վաղուց Հռոմից էլ հին քաղաքը, ու հոգեվարքի մեջ մշակույթն է կորցրել: Գառնին ու Զվարթնոցը մեղմ են, կամ էլ՝ շարունակությունը դիմային անկման:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tvruiro/posts/10204304748003904
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել