ՀՀ-կառավարությունAraratnews.am-ը գրում է.

Հա­­­յաստանի Հանրապետու­թյան Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշար­յա­նը, Հովհաննես Մարգարյանը և Լևոն Դոխոլյանը «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մա­սին» օրենքի նախագիծ են ներկայացրել, որին կառավարությունը վաղը բացասական եզրակացության կտա:

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է երիտա­սարդ ընտա­նիք­­նե­րին աջակցություն ցուցաբերելու խնդիրները և գտնում է, որ նորաստեղծ ընտանիքներին միա­նվագ դրամական օգնության տրամադրումն անհրա­ժեշտ է իրա­կանացնել «Սոցիալական աջակ­­ցության մասին» Հա­յաստանի Հանրա­պե­տու­թյան օրեն­քի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կե­­տով ամրագրված հասցեականության սկզբուն­քի հա­մա­ձայն, ըստ որի՝ սոցիալական ծա­ռա­յու­թյուն­ները տրամադրվում են իսկապես դրա կարիքն ունե­ցող անձին, այս պարագայում` նո­րաստեղծ ընտանիքներին։ Այդ առումով նախագծում անհրա­ժեշտ է հստակ սահմանել այն չա­փա­նիշները, որոնց հիման վրա հնարավոր կլինի որոշել նորաստեղծ ընտանիքի կարի­քա­վո­րու­թյան աստի­ճանը: Բացի դրանից, նկատի ունենալով, որ ներ­կայացված նախա­գծի հիմ­նա­վոր­ման համաձայն նախագիծը նպատակ ունի նպաստելու ծնե­լի­ութ­յան աճին, գտնում ենք, որ միանվագ դրամական օգնությունը պետք է տրամադրվի երի­տա­սարդ ընտանիք­ներին «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում՝ բյուջետային հնարավորությունների առկայության դեպքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել