4E006EFB-2D69-4684-978E-0459605D43D7_w640_r1_s_cx0_cy8_cw01in.am-ը գրում է.

Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը BBC-ի հետ զրույցում հայտարարել է, որ չի հավատում «Ալ-Քաիդայի»՝ երկիր վերադարձին: Քաղաքական գործիչը համոզմունք է հայտնել, որ Իրաքի ընթացիկ հակամարտությանը նման իրավիճակ չի կարող կրկնվել Աֆղանստանում:

Կարզայի խոսքով՝ ահաբեկչության դեմ ամերիկյան պատերազմը պետք է հարվածեր ոչ թե աֆղանական բնակավայրերին, այլ երկրից դուրս գտնվող պատվարներին: Ենթադրվում է, որ հեռացող նախագահն ակնարկել է թալիբների բազաները Պակիստանում:

Կարզայը հրաժարվել է ստորագրել համաձայնագիրը, որը թույլ կտա երկարացնել Աֆղանստանում ԱՄՆ զորքերի գտնվելը կոալիցիոն ուժերի դուրսբերումից հետո, սակայն նախագահի պաշտոնին հավակնող երկու թեկնածուները վստահեցնում են, որ ընտրվելու դեպքում կստորագրեն համաձայնագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել