Tert.am-ը գրում է.
Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը այսօր Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ «Հանրային» հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցին, որտեղ վերջինս նշել էր, թե ԼՂ խնդրի շուրջ ընթացող բանակցությունների դանդաղումը պայմանավորված է նրանով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանը նույնկերպ են մեկնաբանում համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները, իսկ Ադրբեջանը՝ այլ, նշեց. «Մինսկի խմբի կողմից առաջ քաշված սկզբունքները բխում են միջազգային իրավունքի նորմերից, և միանգամայն հստակ է, որ ցանկացած համաձայնություն պետք է բխի այդ երեք սկզբունքներից՝ տարածքային ամբողջականություն, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում և ինքնորոշում: Հաջողված բանակցային համաձայնության հիմքում պետք է այս երեք սկզբունքները ներառված լինեն: Սա Մինսկի խմբի դիրքորոշումն է, ԱՄՆ-ի դիրքորոշումն է և կողմերը դրա մասին տեղյակ են»:
Անդրադառնալով նախագահի դիտարկմանը, թե ԼՂ խնդրի կարգավորման հարցում ջանքերի ավելացման խնդիր կա, Ջոն Հեֆերնը նշեց, որ համանախագահները եռանդագին աշխատում են, ինչի ապացույցն է նաև այն, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների արտգործնախարարների հետ շուրջ 10 հանդիպում է տեղի ունեցել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



