«Տռոյկա-դիալոգ» ռուսական հաստատության կողմից պատվիրած Զվարթնոցի «կորպորատիվ քեֆը», Գառնու տաճարի խորտկարանը, Ծածկած շուկայի ապականումը, հին Երեւանի ոչնչացումը պսակող Աֆրիկյանների տան ապամոնտաժումը` այս բոլոր գործողությունները, անկասկած, ծրագիր են: Հային նվաստացնելու, հայ ոգին ոտնահարելու, հայոց պատմությունն ու արժանապատվությունը նսեմացնելու ծրագիր: Տեղացի գավառական քաղքենիները, այն ոչնչությունները, ովքեր ատում են մեր քաղաքն ու երկիրը, ովքեր ոչ մի բան չստեղծեցին Հայաստանում քառորդ դար շարունակ, բացի ավերակներից ու կապիկությունից, հիմա ոչնչացնում են ազգային իրական արժեքները, որպեսզի մնացած դատարկության մեջ ինքնահաստատվեն ու հագեցնեն սեփական թերարժեքությունը: Սակայն այս ծրագիրն իրականացնելով՝ նրանք ունեն օտար հովանավորներ, որոնք օգտագործում են նրանց իբրեւ բութ գործիք: Խամաճիկների թելերից քաշողները մեր անկախության տոնից հաջորդ իսկ օրը՝ մայիսի 29-ին, ցուցադրաբար ապտակեցին իրենց կամակատարին, որպեսզի մեզ փոխանցեն եւս մի դաժան ուղերձ: Նրանք են ստիպել նույն կամակատարին հենց սեպտեմբերի 3-ին՝ Արցախի սահմանադրական հռչակագրի հաջորդ իսկ օրը հայտարարել ռուս-թյուրքական մաքսաասիական դաշինքին միանալու մասին: Նրանք հենց մարտի 16-ին՝ Մոսկովյան խայտառակ ռուս-թուրքական պայմանագրի օրը, ութսուն տարի անց կազմակերպեցին Կրեմլում հերթական գագաթնաժողով Մեդվեդեւի ու Գյուլի միջեւ՝ հերթական ապտակ հասցնելով հայերիս: Նսեմացվում են սուրբ վայրերն ու սուրբ օրերը, սրբապղծվում ու հայապղծվում են մեր երազանքներն ու հույսերը, մեր հավատքն ու սերը: 
Բոլորովին պատահական չէ, որ ազգիս վերջին հպարտ ու արժանապատիվ հատվածը` երիտասարդությունը, արդեն իսկ զենք է վերցնում, դանակով ու ատրճանակով դեռեւս խորհրդանշական ու վերջին նախազգուշացում հղելով ազգի դավաճաններին ու թշնամիներին:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել