Lurer.com-ը գրում է.
Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ մարզի նահանգապետ Իգոր Կոլոմոյսկու և ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի դեմ: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինին։
«Նրանք կասկածվում են սպանություն կազմակերպելու և պատերազմ մղելու, անթույլատրելի գործողություններ կիրառելու, լրագրողների օրինական գործունեությանը խոչընդոտելու համար»,- հայտնել է Մարկինը։
Ըստ նրա՝ Ռուսաստանի Քննչական կոմիտեն հարուցված քրեական գործերի շրջանակներում կփորձի վերականգնել Ուկրաինայի տարածքում իրականացվող հանցագործությունների իրական պատկերը։
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=146728&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



