1. Հաստատուն որոշումը բոլոր նվաճումների սկիզբն է: Կլեմենտ Սթոուն
2. Կյանքն այն է, ինչ կատարվում է քեզ հետ, մինչ դու զբաղված ես այլ ծրագրեր կազմելով: Ջոն Լենոն
3. Մարդիկ ամենից հաճախ այն ժամանակ են հանձնվում, երբ նրանց թվում է, թե իրենց ձեռքում այլևս ոչինչ չկա: Ալիս Ուոքեր
4. Սահմանափակումները գոյություն ունեն միայն մեր ուղեղներում: Սակայն եթե մենք օգտագործում ենք մեր երևակայությունը, մեր հնարավորություններն անսահմանափակ են դառնում: Ջեմի Պաոլինետտի
5. Դու ինքդ քո կյանքի տերն ես դառնում, և ի՞նչ է պատահում այդժամ: Սարսափելի բան: Չկա մեկը, ում կարող ես մեղադրել: Էրիկա Ջոնգ
6. Հաջողության ձգտումը պետք է ավելի մեծ լինի, քան ձախողման վախը: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի հաղթանակ տանել: Բիլլ Քոսբի
7. Այն մարդը, ով ասում է, որ դա անհնար է, չպետք է խանգարի նրան, ով արդեն իսկ իրագործում է «անհնարը»: Չինական ասացվածք
8. Հիրավի հարուստ մարդը նա է, ում երեխաները վազում են նրան ողջագուրվելու այն ժամանակ, երբ նրա ձեռքերը դատարկ են:
9. Ձեր երեխաները հաջողության կհասնեն ոչ թե այն ամենի շնորհիվ, ինչ Դուք անում եք հանուն նրանց, այլ այն ամենի շնորհիվ, ինչ Դուք նրանց սովորեցնում եք ինքնուրույն անել՝ հանուն իրենց իսկ բարօրության: Էն Լանդերս
10. Կապ չունի, թե որքան դանդաղորեն եք առաջ շարժվում: Կարևորը ճանապարհին կանգ չառնելն է: Կոնֆուցիուս
11. Հիշեք, որ երբեմն սրտիդ ուզածը չստանալը բախտի բարեհաճություն է: Դալայ Լամա
12. Անհնար է սպառել ստեղծարարությունը: Որքան ավելի շատ ես օգտագործում ստեղծարարությունդ, այնքան ավելի է այն ավելանում: Մայա Էնջելո

13. Մեր կյանքը մայրամուտ է մտնում այն օրը, երբ մենք սկսում ենք լռել կարևոր բաների մասին: Մարտին Լյութեր Քինգ
14. Ի վերջո, երազելը նույնպես ծրագրեր կազմելու յուրօրինակ ձև է: Գլորիա Սթեյնեմ
15. Դու կհիասթափվես, եթե ձախողվես, սակայն դու դատապարտված կլինես ձախողման, եթե չփորձես: Բեվերլի Սիլզ
16. Ոչ ոք չի կարող ստիպել, որ դու նվաստ զգաս քեզ, եթե դու ինքդ դա թույլ չտաս: Էլեոնոր Ռուզվելտ
17. Երբ քեզ թվում է, որ ամեն ինչ քո դեմ է, հիշիր, որ ինքնաթիռը քամուն հակառակ է թռչում, ոչ թե քամու հետ համընթաց: Հենրի Ֆորդ
18. Եթե դու կարող ես երազել այդ մասին, դու կարող ես իրականցնել դա: Զիգ Զիգլար
19. Մեր ամենամեծ թուլությունը ժամանակից շուտ նահանջելն է: Հաջողության հասնելու ամենահավաստի տարբերակը ևս մեկ անգամ փորձելն է: Թոմաս Ալվա Էդիսոն
20. Ստեղծարար մարդու գործողությունների շարժառիթը նվաճումներ գրանցելու, ոչ թե ուրիշներից առաջ անցնելու ձգտումն է: Այն Ռանդ
21. Մի նայիր ժամացույցի սլաքներին: Վարվիր ժամացույցի պես: Շարունակիր անընդմեջ առաջ շարժվել: Սեմ Լևենսոն
22. Առանց տքնաջան աշխատանքի մոլախոտից բացի ուրիշ ոչինչ չի աճում: Գորդոն Հինքլի
23. Մենք գիտենք, թե մենք ով ենք, սակայն մեզ հայտնի չէ, թե մենք ով կարող ենք լինել ապագայում: Վիլյամ Շեքսպիր
24. Դեմքով դեպի արևը դարձեք, և ստվերները կմնան Ձեր հետևում: Շառլոտ Վիտոն
25. Ժպտացեք: Ժպիտն անվճար թերապիա է: Դուգլաս Հորթոն



