Մի անգամ Ստալինը զանգահարում է ռադիոկայան: Հարցնում է. «Կա՞ արդյոք Մոցարտի N23-րդ կոնցերտի ձայնասկավառակը, որտեղ նվագում է դաշնակահարուհի Յուդինան»: Ռադիոկայանից պատասխանեցին. «Այո, իհարկե կա»: Բայց իրականում չկար այդ ձայնասկավառակը ու ստեցին Ստալինին միայն այն պատճառով, որովհետև վախենում էին ասել ոչ: Ստալինը կարգադրել էր, որ ձայնասկավառակը բերեին իր առանձնատուն: Ռադիոկայանում աժիոտաժ է սկսվում: Կանչում են դաշնակահարուհուն, հավաքում են նվագախմբին ու գիշերով սկսում են նորից ձայնագրել: Բոլորը նվագում էին վախենալով, բացի դաշնակահարուհուց: Եվ վերջապես առավոտյան ամեն ինչ պատրաստ է լինում և ձայնասկավառակը միանգամից ուղարկում են Ստալինին: Շուտով դաշնակահարուհի Յուդինան ստանում է 20 հազար ռուբլի պարգևավճար՝ Ստալինի կարգադրությամբ, իսկ 20 հազար ռուբլին այդ տարիներին մեծ գումար էր: Յուդինան որոշում է նամակ գրել Ստալինին: Նամակում գրված էր. «Ես գիշեր-ցերեկ կաղոթեմ ձեր համար, որ Աստված ների ձեր մեղքերը: Իսկ գումարը ես տվել եմ եկեղեցու նորոգման համար»: Ինչքան էլ որ զարմանալի էր, Ստալինը լռեց ու դաշնակահարուհուն ոչ մի բան չարեցին: Ասում են, որ երբ գտան Ստալինին արդեն մահացած, նրա սենյակում շարունակվում էր ընթանալ այս երաժշտությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubo.ghazaryan.1/posts/259016964304371
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել