1in.am-ը գրում է.
Բատա համալսարանի բրիտանացի գիտնականները սուրճի նստվածքից ստեղծել են կենսավառելիք, գրում է The Times-ը:
«Ամեն տարի աշխարհում արտադրվում է 8 մլն տոննա սուրճ, որը հնարավոր է վերածել մոտավորապես 1,3 մլրդ լիտր կենսավառելիքի», հայտարարել է հետազոտությունը ղեկավարող քիմիկոս Քրիս Չակը:
Գիտնականների խոսքով՝ ամեն օր միջին սրճարանից մնում է մոտ 10 կգ սուրճի մրուր, որից հնարավոր է ստանալ 2 լիտր կենսավառելիք:
Ինչպես նշում են փորձագետները, արտադրության համար հարմար են սուրճի տարբեր տեսակներ՝ բարձրորակ արաբիկայից մինչև ռոբուստա:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1333501.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել