Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

5 Դոնդող

455074997
1895 թ.-ին հազի դեմ օշարակների արտադրությամբ զբաղվող նյույորքցի Փերլ և Մեյ Վեյթերը ստեղծեցին մի բանաձև, որի օգնությամբ փոշի ժելատինը կարելի էր վերածել համեղ արտադրանքի: Պարզապես պետք էր այն խառնել մրգային օշարակների հետ: Արտադրանքն իսկապես համեղ էր: Նրանք այդ արտադրանքն անվանեցին «Jell-O», որից էլ հետագալույմ առաջացավ «jelly» («ժելե» - թարգմանաբար՝ դոնդող) բառը: Այն ժամանակներում պարզապես մոդայիկ էր համարվում արտադրանքը կոչել «Օ»-ով վերջացող ինչ-որ անունով: Վեյթերը օշարակների գծով մասնագետներ էին, սակայն ոչ բիզնեսմեններ: Այդ իսկ պատճառով կոմերցիոն հաջողության հասնելու նրանց երկարատև փորձերն անհաջողությամբ պսակվեցին: 1899 թ.-ին նրանք 450 դոլարով վաճառեցին իրենց բաժնետոմսերը՝ իրենց հարևան Ֆրենք Վուդվորթին: Վուդվորթը արագորեն գովազդեց ապրանքը, և 1906 թ.-ին դոնդողի վաճառքից ստացված եկամուտը կազմում էր 1 մլն. դոլար: 2013 թ.-ին վաճառքից ստացվեց մոտ 500 մլն. դոլար:

 4 «Ջեյմս Բոնդի» երգը

«Ջեյմս Բոնդի» երգի հեղինակը Մոնթի Նորմանն է: Հենց նրա հեղինակած երաժշտությունն էր զարդարում «Ջեյմս Բոնդի» առաջին ֆիլմը, որը թողարկվեց 1962 թ.-ին: Որոշ դժգոհություններ ունենալով՝ պրոդյուսերները վարձեցին կոմպոզիտոր Ջոն Բերիին, որպեսզի նա փոփոխություններ կատարեր այդ երգի մեջ: Բերին ռոքի և ջազի տարրեր ներմուծեց երգի մեջ՝ այն ավելի ժամանակակից դարձնելով: Արդյունքում ստացվեց անմիջապես ուշադրություն գրավող ռիթմիկ երաժշտությունը, որն այսօր մեզ բոլորիս հայտնի է:

Բերիին վճարվեց մոտ 700 դոլար, մինչդեռ Մոնթի Նորմանն ավելի քան 1 մլն. դոլար գումար է ստացել: Հեղինակային իրավունքների շուրջ մի շարք իրավական վեճեր են ծագել այդ ժամանակից ի վեր: Դրանցից բոլորում էլ հաղթանակ է տարել Նորմանը:

 3 «Խաղողի կարմիր այգի»

Red_vineyards
«Խաղողի կարմիր այգին» յուղանկար է, որը նկարվել է Վինսենթ վան Գոգի կողմից՝ 1888 թ.-ին: Դրանում պատկերված է արևի լույսի տակ տքնաջանորեն աշխատող հնձվորների խումբ: Սա միակ կտավն է, որ Վինսենթ վան Գոգը վաճառել է իր կյանքի ընթացքում: 1890 թ.-ին նկարչուհի Աննա Բոչը գնեց այս նկարը Բելգիայում կայացած արվեստի ցուցադրության ընթացքում: Նա 400 ֆրանկ (ներկայումս մոտ 1600 դոլարին համարժեք գումար) վճարեց դրա դիմաց:

Ինչպես և Պոն, Վինսենթ վան Գոգը նույնպես ողբերգական կյանք ու նույնքան էլ ողբերգական մահ է ունեցել: Նա հռչակի հասավ մահից տարիներ անց, սակայն այն մարդիկ, ովքեր ունեին նրա ստեղծագործությունները, վաճառեցին դրանք միլիոնավոր դոլարներով. չէ՞ որ դրանք հռչակավոր նկարչի վրձնին էին պատկանում: Վան Գոգի ստեղծագործություններից շատերը ավելի քան 50 մլն. դոլարով են վաճառվել: Բոչը վաճառեց «Խաղողի կարմիր այգին» 10000 ֆրանկով՝ 25 անգամ ավելի թանկ, քան նախնական գինը, որ նա վճարել էր 1906 թ.-ին: Գեղանկարն ի վերջո հայտնվեց Ռուսաստանի Պուշկինի անվան թանգարանում: Եթե այն վաճառքի ենթակա լիներ, դրա համար միլիոնավոր դոլարներ վճարողներ կգտնվեին:

 2 «Տերմինատոր»

80-ականների սկզբներին Ջեյմս Քեմերոնը կյանքի դժվարությունների դեմ պայքարող ռեժիսոր էր, ով ո՛չ տուն ուներ, ո՛չ գումար: Նա ստիպված էր քնել իր մեքենայում կամ ընկերների մոտ: Նա միայն մի կինոնկարի հեղինակ էր: Այդ սարսափ կինոնկարը նրան առանձնապես մեծ գումար չբերեց, ոչ էլ ապահովեց նրա ճանաչումը կինոաշխարհում: Այդ ժամանակահատվածում նա մի կինոնկարի սցենար էր գրել, որը պետք է կոչվեր «Տերմինատոր»: Պրոդյուսերները պատրաստակամ էին գնել սցենարը, սակայն նրանք չէին պատրաստվում անհայտ Քեմերոնին թույլ տալ հանդես գալ իբրև կինոնկարի ռեժիսոր: New World Pictures-ի Գեյլ Էն Հուրդը սիրով թույլ տվեց, որ հենց Քեմերոնն էլ լինի կինոնկարի ռեժիսորը՝ նրա առջև մեկ պայման դնելով. նա պետք է վաճառեր կինոնկարի հեղինակային իրավունքները իրեն ընդամենը մեկ դոլարով: Քեմերոնն ընդունեց այդ պայմանը: Այս գործարքի շնորհիվ Քեմերոնին հաջողվեց այնպիսի կինոնկարների ռեժիսորը դառնալ, ինչպիսիք են «Այլմոլորակայինները», «Տերմինատոր 2»-ը և «Ավատարը»:  

 1 Վենոմը

Spiderman-vs.-Venom-in-Comic-Book
1982 թ.-ին «Սարդ-մարդու» իլինոյսցի երկրպագուն՝ Ռենդի Սչուլերը, մտադրվեց սյուժետ գրել «Marvel Comics»-ի կողմից անցկացվելիք մրցույթի համար: Սչուլերը մի նոր կոստյում ստեղծեց Սարդ-մարդու համար: Այն ամբողջովին սև էր: Նա իր ստեղծագործությունը ներկայացրեց ժյուրիի դատին և սպասեց պատասխանի:

Մի քանի ամիս անց նա նամակ ստացավ «Marvel»-ի գլխավոր խմբագիր Ջիմ Շութերից: Նրան դուր էր եկել մտահղացումը, և նա ցանկանում էր գնել այն 220 դոլարով: Սչուլերը ուրախությամբ համաձայնվեց կնքել գործարքը: Նրա գրած պատմությունը երբեք չհրատարակվեց, սակայն կոստյումը պատմության պես չանտեսվեց: 1984 թ.-ի մայիսին Սարդ-մարդը հենց այդ կոստյումով ներկայացվեց ամսագրում: Հաջորդ 4 տարիներին Սարդ-մարդուն որևէ այլ կոստյումով չէին ներկայացնում: Այդ կոստյումով ներկայացվեց լրագրող Էդի Բրոքի կերպարը, ով հայտնի դարձավ իբրև Վենոմ: Մղձավանջային կերպար Վենոմը վերջին 35 տարիների ամենահայտնի կերպարներից է, որը հայտնվում է գրքերում, կինոնկարներում, հեռուստաշոուներում և «Սարդ-մարդը 3»-ում: Միայն այս կինոնկարից ստացված շահույթը կազմել է մոտ 900 մլն. դոլար:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել